Հայտնի է` ինչ էր կրում Հայդի Քլումը որդի կոստյումի տակ
ԼուսանկարներՄոդել Հայդի Քլումը, ով Նյու Յորքում երեկույթին ներկայացել էր որդի կոստյումով, շարունակել է տոնակատարությունը՝ հանելով իր անհարմար հանդերձանքը և հայտնվելով թափանցիկ կոմբինեզոնով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Sake No Hana ռեստորանում երեկույթի ժամանակ 49-ամյա սուպերմոդելը պահպանել է միայն որդի դիմակը: Նա համադրել է թափանցիկ կոմբինեզոնը շագանակագույն թավշյա կոշիկների հետ: Միջոցառմանը Հայդի Քլումին ընկերակցում էր նրա ամուսինը՝ երաժիշտ Թոմ Կաուլիցը, և եղբայրը՝ Բիլ Կաուլիցը։
Որդի կերպարով Հայդի Քլումը պատասխանել է լրագրողների հարցերին ու խոստովանել, որ կոստյումը հագել ու դիմահարդարվել է 10 ժամ։