Ավստրալացի ընտանիքը գորգ է պատրաստել իրենց սատկած ռետրիվերից
Այլ
Ավստրալիայում մի ընտանիք սատկած ռետրիվերից գորգ է պատրաստել, գրում է Mirror-ը։ Շան տերերի խոսքով՝ այս կերպ իրենք ցանկացել են պահպանել ընտանի կենդանու հիշատակը։
Ընտանիքը դիմել է 29-ամյա խրտվիլակագործ Մեդիին։ Այն բանից հետո, երբ կինը կատարել է պատվերը, նա սոցիալական ցանցերում հրապարակել է իր աշխատանքի լուսանկարը։ Մասնագետը նշել է, որ հաճախորդների նման խնդրանքը, հավանաբար, ոչ բոլորին դուր կգա, բայց հարգում է բոլորի ընտրությունը։
«Իմ որոշ աշխատանքներ ավելի շատ սենտիմենտալ հուշեր են, իսկ մյուսները ցուցադրության համար են», - մեկնաբանել է Մեդդին:
Բացի այդ, կինը հավելել է, որ իր հաճախորդների թիվը անընդհատ ավելանում է, իսկ մարդիկ գնալով ավելի են հետաքրքրվում խրտվիլակագործությունով։ Չնայած դրան, ռետրիվերի տերերը չեն մեկնաբանել իրենց պատվերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)