ԱՄՆ-ում նշել են Բայդենի ամենամեծ մեղքը
ԱշխարհՀանրապետական սենատոր Ջոն Բարասսոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմաթիվ որոշումներ է ընդունել, որոնք թուլացրել են երկիրը, սակայն նրա գլխավոր սխալը էներգետիկ անկախության մերժումն է։ Այս մասին նա հայտնել է Fox News-ի եթերում։
«Նախագահ Բայդենի ամենամեծ մեղքը էներգետիկ անկախությունից հրաժարվելն է։ Մենք ունեինք, բայց հիմա չունենք»,- ասել է սենատորը։
Բարասոյի խոսքով՝ Սպիտակ տունը գտնվում է «կլիմայական ծայրահեղականների» ազդեցության տակ, որոնք խեղդում են ամերիկյան էներգիան։
Քաղաքական գործիչը նաև նշել է, որ ամերիկացի առաջնորդի ձախողումները ներառում են ինֆլյացիայի աճ և հանցավորության ահռելի աճ։
«Բայդենը Ամերիկան գցել է այնպիսի իրավիճակի մեջ, երբ մեր մեջքին թղթի կտոր է կախված՝ «ոտքով հարվածիր ինձ» գրությամբ», - ասել է նա։