Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ ռազմական գերատեսչությունում։
Նախարարները շարունակել են քննարկել Ռուսաստանի կողմից ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման համաձայնագրի կատարումը կասեցնելու թեման։
Ավելի վաղ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը քննարկել էին հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան շարունակում է անհրաժեշտ նախաձեռնություններով հանդես գալ գործարքի իրականացման հետ կապված խնդիրները լուծելու համար։ Նա նաև վստահություն է հայտնել, որ հացահատիկի մատակարարման հետ կապված որոշում կգտնվի։