Գնացքի ուղևորուհին պատահաբար պատուհանից տեսել է վիրավոր զբոսաշրջիկին եւ փրկել նրան մահից
ԱյլԱՄՆ Կոլորադո նահանգում գնացքի ուղևորուհին պատուհանից դուրս նայելով՝ պատահաբար նկատել է վիրավոր զբոսաշրջիկի եւ փրկել նրան մահից։ Այս մասին հայտնում է CNN Travel-ը։
Նյու Մեքսիկոյից մի կին ճանապարհ է ընկել Կոլորադոյի արշավային արահետով, բայց շուտով որոշել է շեղվել արահետից՝ գետի ափին հասնելու նպատակով: Սակայն որոշ ժամանակ անց ամերիկուհին վայր է ընկել ու կոտրել ոտքը։ Նա երկու օր անցկացրել է անտառում՝ փորձելով դուրս գալ մարդկանց մոտ: Արդյունքում նրան հաջողվել է հասնել գետի մոտ՝ երկաթուղու կողքին։ Կինը սպասում էր գնացքին՝ հույս ունենալով, որ իրեն կնկատեն։
Գնացքի ուղևորներից մեկը տեսել է տուժողին պատուհանից և հայտնել վագոնավարին: Գնացքը կանգնեցվել է, և գնացքի անձնակազմի երկու անդամները՝ բժշկական հմտություններով, կանչել են փրկարարներին և մինչև նրանց ժամանելը մնացել են տուժած կնոջ մոտ։