Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

ՊՆ-ի 71 անշարժ գույք կվաճառվի, այդ թվում՝ զորամասերի շենքեր. «Հետք»

Հայաստան

Hetq.am-ը գրում է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն շուտով կավարտի Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 առանձին գույքի հանձնում-ընդունումը, որից հետո կզբաղվի դրա օտարման հարցով։ Ցանկում ներառվել են նաեւ Երեւանում եւ մարզերում գտնվող զորամասերի շենքեր։

«Հետք»-ը տեղեկություն էր ստացել, որ այս ամիսներին Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Երեւանում եւ մարզերում գտնվող մի շարք զորամասերի շենքերը, հողատարածքները վաճառելու նպատակով բանակցություններ են ընթանում հավանական գնորդների հետ։ Նույն տեղեկության համաձայն՝ գնորդներին ցույց են տալիս տարածքները, քննարկում օտարման պայմանները։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին գրավոր խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում՝ կցելով օտարման պատրաստվող մեզ հայտնի գույքերի ցանկը։

Ի պատասխան մեր հարցման, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գեւորգ Բաբայանը հայտնեց, որ Կառավարության այս տարվա ապրիլի 15-ի «496-Ա» որոշմամբ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք շենք-շինություններ պետք է ամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեն գույքն ընդունելուց հետո պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություն դրանք օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը, չհերքելով մեր ունեցած տեղեկությունները, նշել է․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված որոշման համաձայն՝ Կոմիտեին արդեն իսկ հանձնվել է դրանց մի մասը, իսկ մյուս մասի նկատմամբ դեռեւս իրականացվում են վերագրանցման եւ հանձնման-ընդունման աշխատանքներ։ Միայն նշված աշխատանքների ավարտից հետո Կոմիետի կողմից կքննարկվեն որոշման հավելվածում ներառված գույքը օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու հետ կապված խնդիրները, կհստակեցվի օտարվող գույքերի քանակը, օտարման եղանակը եւ այլն»։

Ուսումնասիրեցինք Կառավարության 2022 թ.-ի ապրիլի 15-ին ընդունած «496-Ա» որոշման ընդունման անհրաժեշտությունը։ Պարզվում է, որ անշարժ գույքը, այդ թվում՝ չկառուցապատված հողամասերը, ներկայում չեն օգտագործվում: Դրանցից ոչ պրոֆիլային գույքերը ժամանակին հանձնվել են ՊՆ-ին՝ այն ենթադրությամբ, որ հետագա օտարումից մուտքերը կուղղվեն նախարարության կարիքների բավարարմանը, ինչը, սակայն, չի իրագործվել։ Որոշման հիմնավորումներում տեղ գտած այս պնդումը լրացուցիչ ստուգման կարիք ունի։

«Տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել եւ իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա եւ այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ, որոնց նպատակահարմարության որոշման հարցը դուրս է ՊՆ-ի լիազորությունների շրջանակից։

Հաշվի առնելով պատերազմի արդյունքներով ՊՆ-ի նյութատեխնիկական մեծ կորուստները, եւ դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, նախարարությունը նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու եւ այդ միջոցներն ուղղելու նախարարության կարիքների բավարարմանը՝ հիմնականում ժամանակակից սպառազինության գնմանը»,- նշված է հիմնավորման մեջ։ Վերը նկարագրածն իրագործելու համար կառավարությունը որոշել է գույքը հանել ՊՆ-ի հաշվեկշռից, փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո իրականացվի օտարումը, իսկ գումարով ՊՆ-ի կարիքների համար գնումներ կատարել։

Նշենք, որ օտարման նախապատրաստվող գույքերի ցանկում են Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ Բուժվարչության շենք-շինություններ, Արշակունյաց պողոտա 4/1 հասցում գտնվող 6.5 հա հողամասն իր շենք-շինություններով (Մայրաքաղաքային գունդը), Թալին քաղաքում գտնվող զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի մարզի «Վահան-ուղեկալ» զորամասը եւ այլն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված