Ադրբեջանում բացահայտվել են Իրանի կողմից վերահսկող զինյալներ. Ադրբեջանի ՊԱԾ
Բացահայտվել է Իրանի հատուկ ծառայությունների վերահսկողության տակ ստեղծված անօրինական զինված խումբը: Այս մասին ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ ծայրահեղական կրոնական գաղափարների քարոզչությամբ իրանական հատուկ ծառայությունների հսկողության տակ գտնվող Ադրբեջանի քաղաքացիներից ստեղծված գաղտնի ապօրինի զինված խմբի ղեկավարումը վստահվել է ներկայումս Իրանում թաքնվող Իբրահիմբեյլի Թոհիդ Ալիմ օղլուն, Ռովշան Էլչին օղլու Ասադովին, Օրխան Քամրան օղլու Մամեդովին, Էլշադ Էլչին օղլու Հաջիևին (Աքրամ Հաջիզադե) և այլոց, որոնց նկատմամբ 2018թ.-ից միջազգային հետախուզում է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)