«Իրավունք». Առաջին հերթին ի՞նչ է անելու Ռուբեն Վարդանյանը նշանակումից հետո
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքին» նոր տեղեկություններ են հայտնի դարձել Արցախում Ռուբեն Վարդանյանի պետնախարար նշանակման վերաբերյալ: Այսպիսով` վերջնականապես որոշված է, որ նա վաղը` նոյեմբերի 3-ին, կնշանակվի:
Եվ առաջին քայլը, ինչ պատրաստվում է անել Ռուբեն Վարդանյանը անմիջապես նշանակումից հետո, խորհրդարան գնալն է:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Արցախի Ազգային ժողովում կգումարվի արտահերթ նիստ, որի ժամանակ Ռուբեն Վարդանյանը կպատասխանի պատգամավորների հարցերին»: