Հայաստանում կարողացել ենք հաղթահարել մոնոպոլիան եւ օլիգարխիան. Փաշինյան
Քաղաքական
Հայաստանի կառավարությունը որոշակի խնդիրներ է դրել։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի երկիրը կարողանա առավելագույն արդյունավետությամբ դիմակայել տարատեսակ տնտեսական դժվարություններին եւ մարտահրավերներին։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ սկզբում իրենց մոտեցումն այն էր, որպեսզի կառավարությունը քիչ ներգրավվի տնտեսական հարաբերություններում։ Ընդ որում՝ այն պետք է ավելի շատ զբաղված լիներ տնտեսական հնարավորությունների ստեղծան հարցերով, ինչպես նաեւ այս կամ այն տնտեսական խնդրի հաղթահարմամբ։
«Այդ ցուցանիշներին հաջողվեց հասնել մոնոպոլիաների հաղթահարման, օլիգարխիան, համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաեւ օրենքի առջեւ հավասարության ապահովման քաղաքականության շնորհիվ»,- ասել է կառավարության ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)