Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքին Ֆրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ին Բիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետո Աթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավը Մարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներ Ոստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը 

«Ֆեյսբուք»-ը նոյեմբերի 1-ից սահմանափակել է ֆիզիկական անձանց կողմից դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները

Հասարակություն

 Խնդրահարույց համարելով ֆիզիկական անձանց նախաձեռնած դրամահավաքները՝ «Ֆեյսբուք»-ը իր հարթակում նոյեմբերի 1-ից սահմանափակել է դրամահավաք կազմակերպելու հնարավորությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ հարթակը խնդիրներ է տեսել ֆիզիկական անձանց նախաձեռնած  դրամահավաքները վերահսկելու գործում: 

«Հարթակը չի ուզում պատասխանատվություն կրել ֆիզիկական անձանց համար: Եթե դրամահավաքն իրականացնում է կազմակերպությունը, ապա ինչ-որ չափով «Ֆեյսբուք»-ը հրաժարվում է պատասխանատվությունից՝ այն թողնելով կազմակերպության վրա: Այս միջոցով վերահսկումն ավելի լավ է ստացվելու»,- նշեց Մարտիրոսյանը: 

Հայաստանում «Ֆեյսբուք»-ի հարթակում դրամահավաքներ են իրականացվում հիմնականում բարեգործական, առողջապահական և ռազմական նպատակներով:  Մասնագետի համոզմամբ՝ Հայաստանը դրամահավաքներ իրականացնելու այլ հարթակներ ունի, սակայն դրանք հանրությանն ավելի հասանելի դարձնելու ու զարգացնելու կարիք կա: 

««Ֆեյսբուք»-ի հնարավորություններն ունեցող այլընտրանքային հարթակ այս պահին չկա: Բայց ամեն դեպքում պետք է մտածել սեփական հարթակների զարգացման մասին»,- ասաց Մարտիրոսյանը:

«Ֆեյսբուք»-ի հարթակում մի քանի խոշոր դրամահավաք կազմակերպած «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը ընդգծում  է՝ ֆեյսբուքյան դրամահավաքները հատկապես  մեծ թափ ստացան 44-օրյա պատերազմից հետո:  Հարթակը հարմար էր արագ դրամահավաք կազմակերպելու համար: 

«Դեռևս 2020 թվականի մարտից՝ նախքան Արցախյան վերջին պատերազմը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։ Դրա համար հարթակում դրամահավաք կազմակերպեցինք: Երկրորդ դրամահավաքը Կարեն Վարդանյանի անվան «դրոնների օդանավակայան» կառուցելու նպատակով էր: Հետագայում ավելի փոքր ծավալի դրամահավաքներ ենք կազմակերպել»,- պատմեց նա: 

Վերջինս նշեց՝ սահմանափակման հետևանքով հետաքրքիր նախագծերին և ծրագրերին արագ արձագանքել չի հաջողվի. դրամահավաքների գործընթացը դանդաղելու է:  

Չնայած առկա խնդիրներին՝ «ռեԱրմենիա» հարթակն առաջարկում է այլընտրանք՝ հնարավորություն տալով այս կամ այն ծրագրի վերաբերյալ դրամահավաքները իրականացնել իրենց օգնությամբ: «Ֆեյսբուք»-ի սահմանափակումները ստիպել են վերակազմակերպել ընկերության գործիքակազմը:   

«Մշակել ենք հեշտացված ընթացակարգ այն անձանց համար, ովքեր դրամահավաքներն իրականացնում էին «Ֆեյսբուք»-ում: Նախագիծը մանրամասն ուսումնասիրելուց հետո եռօրյա ժամկետում հաստատում ենք այն: Եթե «Ֆեյսբուք»-ը այս կամ այն նախագծի դրամահավաքից միջնորդավճար էր պահանջում, ապա մեր հարթակում հավաքված ողջ գումարը մնում է նախագծին»,- նշեց «ռեԱրմենիա» հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանը: 

Հարթակը եռալեզու է, նախագծի հաստատումից հետո դրա հեղինակի կամ հեղինակների հետ աշխատում է կազմակերպության  կողմից նշանակված անձը, ով համակարգում, վերահսկում է նախագիծը և ամբողջ  պրոցեսը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Jaguar Land Rover-ը հասել է ԵՄ-ում չինական BYD ամենագնացի վաճառքի արգելքինՖրանսիայում պահանջել են արգելել արցունքաբեր գազը՝ դաշտանային ցիկլի խանգարումների վերաբերյալ բողոքների պատճառով Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 23-ին և 24-ինԲիթքոյնը մասամբ վերականգնվել է 2024 թվականի աշնանից նվազագույն մակարդակին հասնելուց հետոԱթենքի օդանավակայանում 15 կգ կանեփով ձերբակալել են միջազգային թմրամաֆիայի ենթադրյալ անդամի 2027-ի գլխավոր հաջողակները․ Կենդանակերպի ո՞ր 4 նշանների կյանքն է արմատապես փոխվելու դեպի լավըՄարգարա-Վանաձոր ճանապարհին «Nissan Elgrand»-ը գլորվելով հայտնվել է դաշտում. Կան վիրավորներՈստիկանը կրակել և սպանել է նախկին հոկեյիստ 37-ամյա Նիկո Սակետիին ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՀայաստանի բռնցքամարտի հավաքականը Մ23 Եվրոպայի առաջնությունն ավարտել է երկու բրոնզե մեդալով 246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»․ Սուրենյանց Թրամփը չի բացառել Ամանորից հետո Իրանի դեմ հարվածների վերսկսումը և սպառնացել է խորտակել նրա լցանավերը Ուկրաինացին մահացել է Ռումինիայի լեռներում՝ սահմանն ապօրինի հատելուց հետո. ևս երկուսին ողջ են գտել Կալիֆոռնիան Գոհաբանության օրվան ընդառաջ պատրաստվում է փոթորիկների և ջրհեղեղների (լուսանկարներ)Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Հունաստանում 14-ամյա դեռահասը ծրագրել էր դպրոցում զանգվածային հրաձգություն իրականացնել՝ հասակակիցների հալածանքների պատճառովԱրհեստական բանականությունը կարող է օգնել մարդկանց ապրել մինչև 1400 տարիԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո (Լուսանկար) Բենինը Ֆրանսիայից պահանջել է վերադարձնել գաղութային ժամանակաշրջանում երկրից դուրս բերված արվեստի գործերը Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է արգելել փոխնակ մայրությունըՎահան Կոստանյանը Կլաուդիո Կորդոնեի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներԼիսաբոնում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել հորդառատ անձրևի տակ՝ գների աճի և բնակարանային ճգնաժամի պատճառով (Լուսանկարներ)Գերմանիայում եկեղեցում շմոլ գազից մարդիկ են թունավորվել Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. Կա զոհ և վիրավորներԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. ԼավրովՈւկրաինայում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել. փլատակներում մարդիկ են մնացելՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը Նորվեգիայի Տրոմսյոյի օդանավակայանում տարհանում են իրականացրել. Ի՞նչ է հայտնիՄահացել է «Ուրախ կարուսել» և «Թևեր, ոտքեր և պոչեր» մուլտֆիլմերի սցենարիստ Ալբերտ Իվանովը Յակուտիայում տղամարդը սպանել է 15-ամյա խորթ որդուն, վիրավորել 14-ամյա որդուն, հարձակվել կնոջ վրա, ապա ինքնասպան եղելՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասինԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԱրա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը հնչել է Վրաստանի հեռուստատեսության X Factor նախագծում (Տեսանյութ)Վլադիմիր, սա անընդունելի է. Իտալիայի վարչապետը քննադատել է ԶելենսկիինԳագիկ Սուրենյանը տեղեկացնում է Ռուսները նոր բնակավայր են գրավելԼեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. քաշքշուկ է սկսվել. ԻոաննիսյանԻնդոնեզիայում հրուշակեղենի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. կան զոհերԲելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Թալինում պարեկներն ու 2 երիտասարդ տղաները «Նիսան»-ում բռնկված կրակի ճիրաններից փրկել են ՌԴ քաղաքացուն ու նրա ընտանիքի 6 անդամներին Վտանգավոր սմոգը կաթվածահար է արել երթևեկությունը Պակիստանում․ Լահորը դարձել է աշխարհի ամենաաղտոտված քաղաքը Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Հանրապետությունում տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազիՀրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Գեղարքունիքում ու Լոռիում ուժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, տանիքներ վնասվել Լրտեսության գործով դատապարտված՝ «Ինտեր ՌԱՕ»-ի նախկին թոփ մենեջեր Կարինե Ցուրկանի պատիժը մեղմացվել է Մոուրինյուն հեռացել է մամուլի ասուլիսից՝ Ռոնալդուի մասին հարցից հետո
Ամենադիտված