Լինդսի Լոհանը խոստովանել է, որ խանդում է երիտասարդ դերասանուհիներին
Լուսանկարներ
Դերասանուհի Լինդսի Լոհանը Cosmopolitan-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախանձում է երիտասարդ աստղերին, ովքեր համացանցի և սոցիալական ցանցերի շնորհիվ հանրաճանաչություն ձեռք բերելու հնարավորություն ունեն։
«Երբ ես առաջին անգամ սկսեցի բիզնեսով զբաղվել, մեզանից ոչ ոք չգիտեր, թե ինչպես վերահսկել իր իմիջը: Այնպես որ, կարծում եմ, իսկապես լավ է, որ այս ժամանակաշրջանում մարդիկ կարող են ասել, թե ով են իրենք և ով են ուզում լինել»,- ասել է Լոհանը։
Նա ափսոսանք է հայտնել, որ ժամանակին ինքը հնարավորություն չի ունեցել համացանցում հայտնի դառնալու, քանի որ այդ ժամանակ «միայն պապարացիներ էին»։ Նա կարծում է, որ սոցիալական ցանցերն այժմ չափազանց մեծ տեղ են զբաղեցնում մարդկանց կյանքում, սակայն դերասանուհուն դա «հաճելի» է թվում։ Լոհանի խոսքով՝ սոցիալական ցանցերն այնքան արագ են զարգանում, որ նա պետք է շատ ջանք գործադրի հետ չմնալու համար։ Արտիստը պարզաբանել է, որ հրապարակելուց առաջ մի քանի անգամ կրկնակի ստուգում է իր գրառումները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)