Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելու Քանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համար Գելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասին Շաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ Հայաստանում Հոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱ ՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակել Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն 86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ Ստյուարտը Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք Տաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են» Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստում 

Մեր մաշկի վրա ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում. ՀՀ ՄԻՊ

Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ՄԱԿ-ի թիվ 1325 բանաձևի՝ Հայաստանի 2022-2024 թվականների գործողությունների ազգային երկրորդ ծրագրի շնորհանդեսին: Պաշտպանի ելույթը ներկայացնում ենք ստորև:

«Պատիվ է մասնակցել Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը ՄԱԿ 1325 բանաձևի ներքո Հայաստանի մշակած ազգային ծրագրի բացման միջացառմանը։

Այս բանաձևի ու ազգային ծրագրի հետևողական իրականացման կարևորությունն էլ ավելի է հաստատվում տարածաշրջանային ու միջպետական հակամարտությունների աճի ու մարդու միջազգային իրավունքների պաշտպանության համակարգերի ճգնաժամի ֆոնին։ Հայաստանում մենք շատ լավ գիտենք խաղաղության ու անվտանգության գինը, մենք մեր ընտանիքների, հարազատների ու հենց մեր մաշկի վրա արդեն տասնամյակներ ամեն օր զգում ենք խաղաղության ու անվտանգության կործանարար դեֆիցիտը մեր տարածաշրջանում։

«Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» ՄԱԿ Գլխավոր քարտուղարի 2022 թվականի զեկույցն, իրոք, մտահոգիչ պատկեր է ներկայացնում։ Այսպես, գլոբալ առումով արձանագրվել է ռազմական բյուջեների աննախադեպ աճ՝ հասնելով պատմական մաքսիմումի (2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարի), այն ֆոնին, որ էականորեն նվազել են հակամարտությունների գոտիներում գործող կանանց կազմակերպություններին հատկացվող գումարները։ Անգամ ՄԱԿ-ի կողմից իրականացվող խաղաղաշինական առաքելություններում կանանց թիվը նվազել է մինչև 19 տոկոս՝ համեմատած 2020 թ-ի 23%-ի հետ։ Սրանք պարզ փաստեր են, որոնք կարելի է լրացնել շատ ավելի բարդ վերլուծություններով։ Սակայն պարզ հարց է առաջանում՝ իսկ միգուցե պատճառահետևանքային կապ կա այս տենդենցների միջև։

Կանանց մասնակցությունը խաղաղաշինությանն ու անվտանգությանը գենդերային հավասարության ապահովման հարց չէ, այն ազգային, տարածաշրջանային ու եթե կուզեք՝ գլոբալ անվտանգության հարց է։

Հայաստանի անվտանգության հարցերով որոշումներ կայացնող մարմնի կազմերում (անկախ տարբեր ժամանակահատվածում դրանց տարբեր անուններից ու սահմանադրաիրավական կարգավիճակներից) երբևէ կին չի եղել՝ առ այսօր։

Ո՞րքան կարելի է բնակչության միայն ուղիղ կեսի ինտելեկտի ու իմաստության վրա հիմնել ամբողջ բնակչության անվտանգությունն ու խաղաղությունը։ Սա անթույլատրելի ճոխություն է։ Բայց մյուս կողմից, մենք՝ կանայք, պետք է գիտակցենք ստեղծված վիճակի լրջությունն ու առավել ակտիվ ու համաձակ լինենք՝ խաղաղաշինության ու անվտանգության ապահովման նախաձեռնություններում, խոսակցություններում, մասնագիտացման հարցերում, քանի որ միայն տղամարդիկ ակնհայտորեն դա լավ չեն անում։ Այլ կերպ ասած՝ մեր բոլորի խաղաղությունն ու անվտանգությունը մեր իսկ բոլորի կարիքն ունի։

Հայաստանի սահմանամերձ համայնքներում իմ այցերն ու շփումները պարզորոշ ցույց են տալիս, որ կանայք ու աղջիկներն առավել խոցելի են զինված հարձակումների, տեղահանումների, ճգնաժամային այլ իրավիճակների ու պարզապես՝ սողացող ու մշտարթուն պատերազմի պայմաններում ուղղակի ամեն օր ապրելու, նպատակներ իրականացնելու, իրենց երեխաներին խնամելու ու դաստիարակելու, ընտանիքներ կառուցելու և պահպանելու, աշխատելու հարցերում։ Ադրբեջանի կողմից 2020 թ-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմը, այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ագրեսիվ հարձակումը Հայաստանի երեք մարզերի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանն ու կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ տարհանման ճանապարհները, ու մինչ օրս շարունակվող ներխուժումը, պարզորոշ վերհանել է կանանց ու աղջիկների ծայրահեղ խոցելիությունը։

Յուրատեսակ խոցելի են զինված ուժերում ծառայող կանայք՝ այնպիսի ռեժիմների ու պետությունների դեմ իրենց պարտքը կատարելիս, որտեղ կնատյացությունն ու հասարակության մեջ կնոջ դերի դեգրադացված պատկերացումներն ուղղակի վտանգավոր չափերի են ու համընդհանուր կանոն։ Այո, վառ օրինակը այս տարվա սեպտեմբերի հարձակման ընթացքում ադրբեջանական զինուժի զարհուրելի գործողություններն են հայ կին զինծառայողների նկատմամբ և առավել վտանգավոր է այն, թե կնատյացության ու էթնիկ ատելության նման սենտիմենտներն ինչպիսի ընդգրկում ունեն ադրբեջանական հանրության շրջանում։

Ինչպես արդեն ասացի, խաղաղության ու անվտանգության լուծումները մեր կարիքն ունեն ու յուրաքանչյուրս մեր տեղում գործ ունենք անելու։

Ահա այս միտքն է ինձ ոգեշնչել՝ ստեղծելու Պաշտպանին առընթեր կանանց հարցերով խորհուրդ, որտեղ Հայաստանի հատկապես մարզերում գործող կանանց կազմակերպությունների ձայնն առավել լսելի ու մասնակցությունն առավել արդյունավետ դարձնելն է։ Մեր նպատակն է միավորելու ջանքերը՝ կանանց օրակարգերն առաջ մղելու, կանանց իրավազորելու ու ոգեշնչելու, որ իրավատեր լինեն մեր բոլորի կայուն, խաղաղ ու անվտանգ կյանքի համար։

Այս տարվա սեպտեմբերի սկզբին կայացած մեր առաջին իսկ հանդիպմանն ընթացքում Խորհրդում համաձայնության ենք եկել մի գործողության ծրագրի շուրջ, որի նպատակն է ավելացնել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը իրավապահ համակարգերում։ Պայմանավորվել ենք հաջորդիվ աշխատել զինված ուժերում կանանց առավել իմաստալից ներգրավման ուղղությամբ։

Մեր գործողությունների ծրագիրը տրամաբանորեն ներդաշնակ է «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» Հայաստանի ազգային գործողությունների ծրագրի հետ և ապահովելու է մի շարք գործողությունների ուղղակի կատարումը։

Ամփոփելով՝ թույլ տվեք բոլորիս շնորհավորել կատարված աշխատանքի համար ու մաղթել ուժ, նվիրում ու եռանդ ծրագիրը կյանքի կոչելու համար»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի ելույթում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արևածաղկի սերմը գիրացնո՞ւմ է․ որքան կարելի է ուտել՝ առանց քաշը ավելացնելուՔանի՞ ժամ պետք է քնել․ ինչու է բավարար քունը կարևոր առողջության համարԳելլաքը վտանգավո՞ր է․ ինչ պետք է իմանալ եղունգների երկարատև ծածկույթի մասինՇաքարային դիաբետ ունեցողներին կարելի՞ է ծիրան ուտել․ ինչ է պետք իմանալ Երկրաշարժ՝ ՀայաստանումՀոկտեմբերի 30-ին Հայաստանն ունի մեկ մասնակից․ Ծանրամարտի ԱԱՖԻՖԱ-ն 2026-ի աշխարհի առաջնության տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է վաստակելԻսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըԳերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինքՏաթևիկ Հայրապետյան․ «Բռնությունն ու հայհոյանքը քաղաքականության հանդեպ զզվանք սերմանելու միջոց են»Ինչ է քննարկվել ՔՊ նախաձեռնող խմբի նիստումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՔանաքեռավանում 2 անձ է ձերբակալվել․ նրանց մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ինքնաձիգ և 5 պահունակԳյումրին սնուցող խոշոր ջրագիծը վթարվել է․ քաղաքում ջրանջատում է. Վեոլիա ՋուրԴիմելու եմ դատարան․ Վաղարշապատի համայնքապետը՝ ի պատասխան Յոլյանի՝ կոռուպցիայի վերաբերյալ հայտարարությանԿոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան84 անշարժ, 59 շարժական գույք, 255 մեքենա․ Դերժավայի Արկադիի և փոխկապակցված 22 անձի գույքի վրա արգելանք է դրվելԱլբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքըՍլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Քիչ է մնում՝ խաչակնքվես․ ի՞նչ ռեֆերենս կենտրոն․ ՎարդանյանԱրամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջՀայաստանի տարածքով Վրաստան փորձել են ապօրինի ներմուծել մոտ 225 հազար դոլարի 1,7 կգ ոսկու ձուլակտորԺողովրդավարության ներկայացումը շարունակվում է՝ նույնիսկ խորհրդարանական բռնցքամարտի պայմաններում. Արմեն ԱյվազյանՄայր Աթոռում քննարկվել են արցախահայության սոցիալական խնդիրներն ու իրավունքների պաշտպանությունը Չդատված հանցագործը ի՞նչ առաջարկներ պետք է ունենա․ ՔՊ-ական պատգամավորին բարևելիս մեկ բան պետք է ասել. Պարույր ՀայրիկյանԽոշոր պայթյուն՝ Խաչփառ բնակավայրում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի Երևանից թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել և վերադարձել. Քուվեյթը բողոքի նոտա է հանձնել ԻրանինՀայաստանի Գավաթի 1/8 եզրափակիչում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Օլիմպիային»․ դուրս եկավ քառորդ եզրափակիչ. ArmSport.amԲջնիում 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել է քարե պատնեշին Կարապետյանի ասածը, թե ԱԺ-ում տղայական կռիվ է եղել, չեմ ընդունում․ խորհրդարանը նման կռիվների վայր չէ. Անդրանիկ ՔոչարյանՀռոմի պապը ցավակցություն է հայտնել Իսպանիայում տեղի ունեցած գնացքի ողբերգության կապակցությամբԿԸՀ-ն ու ԸԸՀ-ն Արտաշատի թեկնածուի հարցը «ցրեցին», դիմելու հերթը հասավ Գլխավոր դատախազությանըԽաչատրյան․Ավանդի տոկոսադրույքը ինչո՞ւ չի փոխվում, արդյոք դա մեծ ռիսկի ազդեցությունը չէԱլ-Սիսին կոչ է արել հաշվի առնել աֆրիկյան երկրների կարծիքը գլոբալ որոշումներ կայացնելիսԲալթյան երկրները՝ առանց 500 մլն եվրոյի, Լեհաստանում՝ ԱՄՆ-ի բազա, Պուտինին՝ բանակցությունների կոչԻրանը կոչ է արել ԱՄՆ-ին ապացուցել, որ Հորմուզի նեղուցը զերծ է ականներիցԹունյան․ «Ինձնից առաջ ելույթ ունեցողը հայ սակրավորների մահն էր ցանկանում, բայց մինչ օրս ներողություն չի խնդրել»Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է տարհանման կարիք ունեցող հիվանդների թիվըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ընդլայնումըՊՆ-ում քննարկվել են միջգերատեսչական համագործակցության առաջիկա քայլերըԽոշոր վթար Նոր Գեղի-Աշտարակ ճանապարհին․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՓաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարինԷդգար Ղազարյանը հարցեր է բարձրացրել ԿԲ-ի անկախության և Շուշիի պահոցների վերաբերյալ«Տասնամյակներով հարյուրավոր միլիոններ ենք տվել այս երկրին»․ Կարապետյանը՝ ընդդիմությանըՄեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը. ԴատախազությունԾեծկռտուք ԱԺ-ում.Վենսը գաղտնի նամակ է ուղարկել ԻրանինՄեքենայի պայթյուն, սարսափելի վթարներ ու ջրհեղեղներ․ օրվա ամենաթեժ կադրերըԿարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
Ամենադիտված