Disney-ը Ռուսաստանից պահանջել է հեռացնել համագործակցության մասին հիշատակումները
ԱշխարհԱմերիկյան Disney կինոընկերությունը ռուսական YouHollywood քասթինգային գործակալությունից պահանջել է հեռացնել համագործակցության մասին ցանկացած հիշատակում։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է գործակալության սեփականատերը։
Ստուդիայում պահանջը բացատրվել է նրանով, որ ընկերությունը չի ցանկանում «ասոցացվել ռուսական գործող գործակալության հետ»։
Քասթինգային գործակալությունը օգնել է Disney-ին փնտրել դերասաններ Ռուսաստանում «Պիտեր Փեն» ֆիլմի գլխավոր դերերի համար, որի պրեմիերան նախատեսվում է 2023 թվականին։
2022 թվականի սկզբին Universal Pictures-ը՝ Walt Disney մեդիա կոնգլոմերատը, որը միավորում է Lucasfilm, MARVEL, Pixar, Maker Studios, Sony Pictures և Paramount ստուդիաները, հրաժարվեց աշխատել ռուս դիստրիբյուտորների հետ՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին: