ՌԴ ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման պայմանները
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ-ն պատմել է, թե ինչ պայմաններում կարող է երկիրը միջուկային զենք կիրառել։ Այս մասին ասվում է նախարարության կայքում միջուկային պատերազմի կանխման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ըստ գերատեսչության մամուլի ծառայության՝ Ռուսաստանն իր գործողություններում առաջնորդվում է միջուկային պատերազմը կանխելու կանխադրույթով, «որը երբեք չպետք է սանձազերծել»։
Գերատեսչությունը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնության դոկտրինն իր բնույթով պաշտպանական է։
«Միջուկային զենքի կիրառմամբ արձագանքը Ռուսաստանի կողմից հիպոթետիկորեն թույլատրվում է միայն ի պատասխան զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ իրականացված ագրեսիայի կամ սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի, երբ պետության գոյությանը վտանգ է սպառնում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն