Չինուհին կորցրել է ձեռքը՝ փրկելով երեխայի կյանքը
ԱյլՉինաստանի բնակչուհին կորցրել է ձեռքը՝ փորձելով փրկել տղային բեռնատարի հետ բախումից, գրում է Asia One-ը։ Չնայած վնասվածքին՝ կինը ոչնչի համար չի զղջում։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սիչուան նահանգում։ Ռան Լան անունով կինը նկատել է, որ մի տղա, ում նախկինում երբեք չէր տեսել, կանգնել է ճանապարհին: Բացի այդ, բեռնատարը մեծ արագությամբ շարժվում էր դեպի երեխայի կողմը։
Վերջին պահին Լանը վազել է դեպի ճանապարհը և հրել տղային, սակայն ինքն է վրաերթի ենթարկվել և արդյունքում կորցրել ձեռքը։ Բացի այդ, կինը մի քանի բարդ վիրահատությունների է ենթարկվել, սակայն չի զղջում կատարվածի համար։ Հետագա քննությունը ցույց է տվել, որ երեխան մոր մոտ է եղել, սակայն երբ վերջինս գնացել է զուգարան, կորցրել է նրան և սկսել է փնտրել՝ հայտնվելով ճանապարհի վրա։
«Երեխան ընդամենը երկու տարեկան է։ Ձեռքը կյանքի հետ փոխանակելն արժե»,- մեկնաբանել է Ռան։