Ադրբեջանական քարոզչամեքենան սոցցանցերում հակաիրանական բովանդակության լուրեր է տարածում
ԻրանԱդրբեջանական քարոզչամեքենան սոցցանցերում հակաիրանական բովանդակության լուրեր է տարածում։
Հարավային Ադրբեջանի (Իրան) քաղաքներում ի հայտ են եկել պաստառներ, որոնցում պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Սոցցանցերում տարածված տեղեկությունների համաձայն՝ Թավրիզում, Արդբիլում եւ այլ քաղաքներում Ալիեւի պատկերով պաստառների վրա գրված է․ «Հարավային Ադրբեջանը Ձեզ հետ է, պարո՛ն նախագահ»։
«Այդ հաղորդագրությունները ստուգել դեռ չի հաջողվել»,-գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ խոստովանելով հրապարակվող հաղորդագրությունների կեղծ լինելը։
Չնայած Իրանի եւ Ադրբեջանի առաջին դեմքերի բարեկամական հայտարարություններին՝ աճում է երկու երկրների միջեւ լարվածությունը, եւ կարելի է ենթադրել, որ Բաքուն տարածքային պահանջներ է ներկայացնում Իրանին։