Իրանի ԱԳՆ-ն հերքում է Սաուդյան Արաբիայի վրա երկրի մոտալուտ հարձակման մասին տեղեկությունը
ԱշխարհԻրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է տեղեկությունները, թե Սաուդյան Արաբիայի վրա հարձակում է նախապատրաստվում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է բարիդրացիության քաղաքականությանը, գործում է փոխադարձ հարգանքի հիման վրա և միջազգային իրավունքի շրջանակներում, ձգտում է ամրապնդել կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում և կշարունակի կառուցողական փոխգործակցությունը հարևան երկրների հետ»,- ասել է Քանանին չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցչին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն անհանգստացած է Սաուդյան Արաբիայի դեմ Իրանի սպառնալիքներով, պատրաստ է անհրաժեշտության դեպքում պատասխանել և ռազմական ու հետախուզական ուղիներով մշտական կապի մեջ է Իրանի հետ: