Զելենսկին շնորհակալություն է հայտնել Էրդողանին
Աշխարհ
Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ասել է նա իր տելեգրամյան ալիքում։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Էրդողանին «հացահատիկի համաձայնագրի պահպանման գործում ակտիվ մասնակցության, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցության համար»։
«Մենք քննարկել ենք մեր բանտարկյալներին և քաղբանտարկյալներին վերադարձնելու հետագա քայլերը», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)