Կադիրովը «պաշտոն» է խոստացել Զելենսկուն
Աշխարհ
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կլինի հանրապետության մայրաքաղաքի Պուտինի պողոտայի «գլխավոր հավաքարարը»։
«Մենք Զելենսկուն բերելու ենք Գրոզնի և այնտեղ կնշանակենք գլխավոր հավաքարար։ Նա գիշեր-ցերեկ մաքրելու է պողոտան»,- ասել է Կադիրովը։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարը նաև մեկնաբանել է Չեչնիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից Ապտա Ալաուդինովի հրաժարականի մասին լուրերը։ Կադիրովը պարզաբանել է, որ այդ մարդիկ, ովքեր ծառայում են Ախմատի ստորաբաժանումում, «չունեն պաշտոններ, կոչումներ, շքանշաններ, մեդալներ»։ Նա ընդգծել է, որ նրանց ճանապարհը վեր է ամեն ինչից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)