«Regnum»-ը դադարեցրել է աշխատանքը
Աշխարհ«Regnum» լրատվական գործակալության սեփականատերը փոխել է ընկերության ղեկավար կազմը։ Մինչ իրավիճակի պարզաբանումը «Regnum»-ի աշխատանքը դադարեցվել է։ Այս մասին ասվում է գործակալության կայքում տեղակայված հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը գրել է․ «Հարգելի՛ ընթերցողներ, Regnum-ի սեփականատերը՝ չբացատրելով պատճառներն ու նպատակները, փոխել է գործակալության ղեկավար կազմը։ Սա անհնար է դարձրել գործակալության հետագա աշխատանքը նախկին ձեւաչափով, որը 2022 թվականի հուլիսին՝ կապված գործակալության 20-ամյակի հետ, բարձր է գնահատվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Մինչեւ իրավիճակի պարզաբանումը գործակալությունը դադարեցնում է աշխատանքը»։
«Regnum»-ը հիմնադրվել է 2002 թվականի հուլիսի 22-ին։ Գործակալությունը լուսաբանում էր Ռուսաստանի Դաշնության բոլոր շրջանների, Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարեւան պետությունների իրադարձությունները։