Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար. Էրդողանի ներկայացուցիչ
ԱշխարհԹուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել է, որ Անկարան կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուկրաինական հակամարտությունն արդարացիորեն լուծելու համար։
Այս մասին քաղաքական գործիչը գրել է Twitter-ի իր էջում՝ մեկնաբանելով հացահատիկի գործարքին մասնակցությունը վերսկսելու Ռուսաստանի որոշումը։
Կալինը նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանից և Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների վերսկսումը «թուրքական կառուցողական և բազմամակարդակ դիվանագիտության հերթական ձեռքբերումն է»։