Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումը Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ 

«Հրապարակ». Սասուն Խաչատրյանը չթաքցրեց իր վերաբերմունքը Աննա Վարդապետյանի հանդեպ

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը երեկ ԱԺ-ում 2023-ի բյուջեն էր զեկուցում։ Նա այս անգամ էլ տրամադրված չէր շփվելու լրագրողների հետ ու պատասխանելու հարցերին։ Ստիպված եղանք «հատուկ միջոցներ կիրառել»` փակել նախկինում լրագրողների հետ ազատ շփվող պաշտոնյայի ճանապարհն ու ստիպել, որ մի քանի հարցի պատասխանի։ Մեթոդն աշխատեց։ Մինչեւ «վազքուղի» դուրս գալը՝ Խաչատրյանը հասցրեց անդրադառնալ Հովիկ Աբրահամյանի առանձնատան հետ կապված հարցին, որի շուրջ իրենց կառույցն ու դատախազությունը, երբ դատախազն Արթուր Դավթյանն էր, չէին կարողանում լեզու գտնել։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի կառույցի թողտվությամբ էր դղյակի նկատմամբ արգելքը հանվել, որը մեկ օրում վաճառվել էր այլ անձի` սեփականատերը փորձել էր այն փրկել բռնագրավումից: Իսկ դատախազությունը հայտարարեց, որ տեղյակ չի եղել այդ գործարքից, եւ գործ հարուցեց կատարվածի առնչությամբ:

Իսկ նոր դատախազի հետ կկարողանա՞ առանց կոնֆլիկտի աշխատել, Խաչատրյանն ասաց․ «Մենք նոր դատախազի հետ շատ լավ աշխատում ենք»։ Ապա մի կերպ ճեղքեց լրագրողների պատն ու մտավ «վազքուղի»՝ փորձելով հնարավորինս արագ դուրս գալ ԱԺ տարածքից, որ ազատվի լրագրողների հարցերից։ Երբ շենքից դուրս էր եկել, ու թվում էր՝ արդեն «ազատվել է», մինչեւ դարպասներից դուրս կգար, մենք նրան մի քանի հարց էլ ուղղեցինք՝ կապված Արթուր Դավթյանի հետ լարված հարաբերությունների եւ Աննա Վարդապետյանի հանդեպ իր վերաբերմունքի հետ, որը, ասում են, բավականին ջերմ է, եւ Խաչատրյանն ուրախացել է, որ վերջապես ազատվել է Դավթյանից, ով այլեւս խոչընդոտներ չի հարուցի նախկիններին պատժելու «սուրբ գործում»։ Խաչատրյանն առանձնապես չթաքցրեց իր դրական վերաբերմունքը նորանշանակ դատախազի նկատմամբ։

- Պարոն Խաչատրյան, լա՞վ եղավ, որ ԱրթուրԴավթյանը դուրս եկավ համակարգից, նրահետ կոնֆլիկտ ունեիք։

- Ես որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չունեմ։

- Հիմա կարո՞ղ եք ազատ շփվել իր հետ։

- Ինչո՞ւ չէ։

- Բայց Դուք առճակատման մեջ էիք գտնվումդատախազության հետ։  

- Անձամբ ե՞ս, թե՞ կառույցը նկատի ունեք։

- Կառույցն էլ, բայց շատը անձերով էրպայմանավորված։

- Դրանք Ձեր ենթադրություններն են։

- Բայց երեւում էր, որ անձերով էրպայմանավորված, հիմա էլ, ասում են, ԱննաՎարդապետյանի հետ հաշտ եւ համերաշխաշխատում եք։

- Ո՞վ է ասում․․․ Ես ասում եմ՝ նորմալ աշխատում ենք դատախազության հետ։

- Այլեւս կոնֆլիկտներ չե՞ն լինիՀակակոռուպցիոն կոմիտեի եւդատախազության միջեւ։

- Ես հարցը չեմ հասկանում։ Նայեք, դատախազությունն իրականացնում է նախաքննության նկատմամբ հսկողության ֆունկցիա։ Դա ենթադրում է, որ նաեւ կարող են քննիչների կողմից կայացված որոշակի որոշումներ վերացվել, տրվեն ցուցումներ, որոնց վերաբերյալ նախաքննական մարմինը կարող է ունենալ ուրույն կարծիք, բողոքարկել, արդյոք դա կդիտվի՞ կոնֆլիկտ՝ ըստ Ձեզ։

- Ենթատեքստն այն է, որ Արթուր Դավթյանըկարծես թե փորձում էր պաշտպանել նախկինպաշտոնյաներին, Դուք գոհ չէիք դրանից, ասում էիք՝ Հակակոռուպցիոնը խախտումներ, ապօրինություններ է հայտնաբերել։

- Ուղղակի պետք չէ ենթատեքստեր փնտրել, Դուք հիմա ենթադրություններ եք անում։

- Բայց միջգերատեսչական բախումը, որնանձերով էր պայմանավորված, շատ ակնհայտէր։

- Չէ, Դուք ենթադրություններ եք անում, նման բան չկա, ես ասացի, որ դատախազության եւ քննչական մարմնի միջեւ կարող են լինել հակասություններ, եւ դա նորմալ է։ Ավելի վատ է, երբ որ այդ հակասություններն առհասարակ չկան։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր մարմին օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունները ոչ ամբողջ ծավալով է իրականացնում։

- Սակայն այդ հակասությունների պատճառովշատ քրեական գործեր տուժում էին, վերջնարդյունքին չէին հասնում, մարդիկ չէինիմանում, թե, օրինակ, Հովիկ Աբրահամյանիառանձնատան պատմությունն ինչ եղավ, օրինակա՞ն էր այդ ամեն ինչը, թե՞անօրինական։

- Նախաքննություն է իրականացվում, որքանով ինձ հայտնի է՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, կարող եք դիմել եւ ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

- Կարծում եք՝ այժմ Աննա Վարդապետյանիգլխավորությամբ դատախազությունըխոչընդոտներ չի՞ հարուցի ձերՀակակոռուպցիոն կոմիտեի համար։

- Մենք դատախազության հետ գտնվում ենք գործընկերային եւ օրենքով նախատեսված հարաբերությունների մեջ, շատ նորմալ, շատ լավ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը
Ամենադիտված