«Բոլորս զինվորներ ենք, որոնք պետք է պաշտպանեն մեր հայրենիքը․ պաշտոնների մասին խոսելն անիմաստ է»
Հայկական ՄամուլԳործարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Վլադիմիր Սոլովյովին հարցազրույց է տվել։ Նա նշել է, որ այն պայմաններում, որում այժմ գտնվում է Արցախը, ոչ մի պաշտոն նշանակություն չունի։
«Բոլորս զինվորներ ենք, ովքեր պետք է պաշտպանենք մեր հայրենիքը։ Իմ տեղափոխությունը կապված էր հենց նման որոշման հետ, և ես առաջարկ ստացա ղեկավարելու կառավարությունը այն բանից հետո, երբ հանրապետության ղեկավարն իմացավ, որ ես որոշել եմ տեղափոխվել։
Այս պայմաններում, երբ մենք պատերազմական վիճակում ենք, ամեն կողմից շրջապատված ենք, պաշտոնների մասին խոսելն անիմաստ է։ Մենք պետք է միասնական լինենք, և յուրաքանչյուր ոք, ով կարող է ինչ-որ բան ներդնել Արցախի պաշտպանությանն ու զարգացմանը, պետք է անի դա։ Կա՛մ անում ես, կա՛մ չես անում», - ասաց նա։
Նա նաև ընդգծել է, որ իր հիմնական խնդիրը մարդկանց հասկացնելն է, որ իրավիճակն իսկապես արտակարգ է, վտանգավոր ու շատ լուրջ։