ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Չի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմ ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) 

Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել. ՀՔԱՎ

Հասարակություն

Պատերազմի մասնակիցների զինգրքույկներում շարունակում են համապատասխան նշումներ չկատարել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների զինգրքույկներում համապատասխան նշում չկատարելու խնդրին ՀՔԱՎ-ն անդրադարձել է դեռևս 2016-ի Ապրիլյան պատերազմի մասնակիցների իրավունքների պաշտպանության ժամանակ։ Խնդիրը կրկին արդիական դարձավ 44-օրյա պատերազմից հետո։ Անցած տարիներին ՀՔԱՎ-ի աջակցության արդյունքում Պաշտպանության նախարարությունը բազմաթիվ զինծառայողների գրքույկներում կատարել է  համապատասխան արձանագրումներ։

Նախկին զինծառայող Հ․ Գ․-ի մայրը որդու զինգրքույկում մարտական գործողության մասնակցելու մասին նշում չկատարելու խնդրով ՀՔԱՎ էր դիմել այս տարվա օգոստոսին։ Հ․ Գ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմի ողջ ընթացքին, ապա տեղափոխվել այլ զորամաս և 2021-ի հոկտեմբերին առողջական խնդիրների պատճառով վաղաժամ զորացրվել, սակայն մարտական գործողություններին մասնակցելու մասին նշում նրա զինգրքույկում Պաշտպանության նախարարությունը չէր կատարել։ Միայն ՀՔԱՎ-ի  կողմից հարցը բարձրաձայնելուց հետո զինծառայողի մորից մենք տեղեկացանք, որ զինգրքույկում համապատասխան նշում կատարվել է։ Ուշագրավ է, որ մեր գրությանը Պաշտպանության նախարարությունը դեռևս չի պատասխանել՝ չնայած լրացել է գրությանը պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետը։

Սա ՀՔԱՎ-ի պրակտիկայում մի քանի տասնյակ դեպքերից միայն մեկն է, և ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս հարցում համակարգային մոտեցում այդպես էլ չի ձևավորվել։ Պատկան մարմիններն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում, իսկ նշումները կատարում են կամակայակորեն կամ լրացուցիչ դիմումներից, այդ թվում՝ ՀՔԱՎ-ի կողմից հարցը բարձրաձայնելուց հետո։

Վերստին դիմում ենք Պաշտպանության նախարարությանը՝ այս խնդրին լուծում տալու, պատերազմական գործողություններին մասնակցած անձանց զինգրքույկներում համապատասխան նշումներն առանց բյուրոկրատական քաշքշուկների և լրացուցիչ դիմումների անելու համար․ դա թե պատերազմի մասնակիցների, թե պետական կառույցների համար ոչ միայն ժամանակի, ռեսուրսների վատնում է, այլև՝ պատերազմի մասնակցի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Պատերազմի մասնակցության վերաբերյալ արձանագրումը էական նշանակություն ունի պատերազմի մասնակիցների համար՝ սոցիալական ծառայություններից օգտվելիս, բժշկական օգնություն ստանալու, կրթության և այլ իրավունքներ իրացնելիս»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջը
Ամենադիտված