Բոլսոնարոն կոչ է արել աջակիցներին ապաշրջափակել Բրազիլիայի ճանապարհները (լուսանկարներ)
Լուսանկարներ
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն կոչ է արել իր մրցակից Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հաղթանակած ընտրությունների արդյունքներին դեմ արտահայտվող կողմնակիցներին ապաշրջափակել երկրի մայրուղիները, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Խնդրում եմ բացել ճանապարհները։ Բողոքեք այլ կերպ։ Ես կարծում եմ, որ սա մեր ժողովրդավարության մաս չէ։ Խնդրում եմ իմ մասին վատ չմտածեք», - գրել է քաղաքական գործիչը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված կոչում։
Չորեքշաբթի օրը Բոլսոնարոյի կողմնակիցները արգելափակել են երթևեկությունը երկրի մի շարք ճանապարհների վրա։ Նրա հազարավոր հետևորդներ հավաքվել են Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում գտնվող ռազմական հրամանատարության շենքի մոտ՝ խնդրելու զինվորականներին հեղաշրջում իրականացնել և դրանով թույլ չտալ, որ Լուլու դա Սիլվան հաղթի նախագահական մրցավազքում։
Նախօրեին Սան Պաուլոյում, ինչպես Բրազիլիայի շատ այլ քաղաքներում, բեռնատարները փակել էին դաշնային ու հիմնական մայրուղիները՝ հանդես գալով ի պաշտպանություն Բոլսոնարոյի: Մասնավորապես, մի քանի ժամով փակվել է երկրի խոշորագույն օդանավակայաններից մեկի ճանապարհը, ինչի արդյունքում՝ շատերը չեն կարողացել թռչել Սան Պաուլոյից կամ ուշ են մեկնել։
Բրազիլիայում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում Լուլու դա Սիլվան նվազագույն առավելությամբ հաղթեց գործող նախագահ Ժաիր Բոլսոնարոյին։ Երկրի գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում Լուլուի երրորդ ժամկետը կսկսվի հունվարի 1-ից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)