Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի ու առճակատման վտանգը պահպանվում է․ ՀԱՊԿ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը պահպանվում է: Այս մասին այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ին անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային արձագանքման մեխանիզմը, այս հարցի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ է պատրաստվել և համաձայնեցվում է։ Արևմուտքը Կիևին մղում է սրելու հակամարտությունը՝ չնայած ուկրաինական կողմի բոլոր կորուստներին, սակայն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության այլ օջախները աջակցվում և սնվում են։ Այսպիսով, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ղրղզստանի և Տաջիկստանի միջև էսկալացիայի և առճակատման վտանգը մնում է»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)