Սելենա Գոմեսն իր ֆիլմի պրեմիերային ներկայացել է 2000 դոլար արժողությամբ մետաքսե զգեստով
ԼուսանկարներԱմերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը հանրությանը ներկայացել է 2000 դոլար արժողությամբ մետաքսե զգեստով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Անցյալ չորեքշաբթի՝ նոյեմբերի 2-ին, Սելենա Գոմեսը ներկայացրեց իր «My Mind and Me» վավերագրական ֆիլմի պրեմիերան՝ AFI Fest 2022-ի շրջանակներում Լոս Անջելեսի TCL չինական թատրոնում։ Պրեմիերայի համար Գոմեսն ընտրել է մեկ ուսը ծածկող մանուշակագույն մետաքսե Rodarte զգեստ՝ 2000 դոլար արժողությամբ: Այն լրացվել է երկար կախովի ականջօղերով՝ բազմերանգ թանկարժեք քարերով, շողշողացող ցանցավոր կլատչով և սրածայր կոշիկներով:
Վավերագրական ֆիլմում Սելենա Գոմեսն անկեղծորեն պատմել է վեց տարի շարունակ իրեն տանջող հոգեբանական խնդիրների, ինչպես նաև երկբևեռ խանգարման և գայլախտի մասին։