ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ) 1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան ՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Չի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Ռուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմ ԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) 

Հայաստանում առաջին անգամ կատարվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի լապարասկոպիկ մասնահատում

Հասարակություն

Առաջին անգամ Հայաստանում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում կատարվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցքի լապարասկոպիկ մասնահատում։ Աշխարհում նման վիրահատություններն արդեն առկա են վիրահատական պրակտիկայում, սակայն մեր երկրում որովայնի խոռոչի նման ծավալի վիրահատություն մինչ օրս անցկացվել է միայն բաց եղանակով, հաղորդում է med.news.am-ը։

Վրաստանի բնակիչ 47-ամյա Հայկ Քոչոյանը լրագրողներին պատմեց, որ դիմել է բժշկի այն բանից հետո, երբ երկար ժամանակ չի կարողացել ոչինչ ուտել։ Նա ունեցել է սուր ցավեր, սրտխառնոց, ապա վերջում զարգացել է աղիքային անանցանելիություն։ Նրա մոտ ախտորոշվել է սուր քրոնիկ պանկրեատիտ։

Մեկ այլ հիվանդանոցում թերապեւտիկ բուժման կուրս անցնելուց հետո նրան ուղարկել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն, որտեղ վերջերս Մոսկվայից Երեւան վերադարձած Գրիգոր Պապոյանն առաջարկել է արմատական ​​լապարասկոպիկ վիրահատություն կատարել։ Գրիգոր Պապոյանին օգնել է Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցի վիրաբույժ Իգոր Անդրեյցեւը։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, վիրաբուժության գծով փոխտնօրեն Գրիգոր Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հիվանդը կլինիկա է ընդունվել տասներկումատնյա աղիքի անանցանելիությամբ, 15-20 կգ քաշի կորստով, կախեքսիայով, օրգան համակարգերի ախտահարումով՝ երիկամների, լյարդի անբավարարությամբ եւ հիպոալբումինեմիայով։

Նրա մոտ ախտորոշվել է ենթաստամոքսային գեղձի ուռուցք, եւ արդյոք այն բարորակ է, թե չարորակ, ցույց կտա հեռացված նյութի հյուսվածաբանական հետազոտությունը։ Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ ենթաստամոքսային գեղձի ուռուցքի բիոպսիա խորհուրդ չի տրվում, քանի որ պրոցեդուրան կարող է ենթաստամոքսային գեղձի բորբոքում առաջացնել։ Հատկապես, եթե ուռուցքը վիրահատելի է:

2 շաբաթ պացիենտը պատրաստվել է վիրահատության՝ զոնդի միջոցով սնունդ ընդունելով։ Դրանից հետո կատարվել է գաստրոպանկրեատոդուոդենալ մասնահատում, որը ներառում է ստամոքսի, մեծ եւ փոքր ճարպոնի, ենթաստամոքսային գեղձի գլխիկի, տասներկումատնյա աղիքի, լեղապարկի եւ ընդհանուր լեղածորանի մասնահատում։ Մասնահատումից հետո կատարվել է վերականգնում․ ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը եւ ընդհանուր լեղածորանը կարվել են բարակ աղիքի հետ՝ վերականգնելով ողջ աղեստամոքսային համակարգի ամբողջականությունը։

Գրիգոր Պապոյանը պարզաբանեց, որ նման վիրահատությունից հետո պացիենտը  շատ արագ ապաքինվում է, քանի որ որովայնի խոռոչի առաջնային պատը շատ ավելի քիչ է վնասվում, քան բաց վիրահատության ժամանակ, երբ 30 սմ կտրվածք է արվում։ Լապարոսկոպիայի ընթացքում գործիքների համար կատարվում են 0,5-1 սմ տրամագծով մի քանի անցք եւ ընդամենը 5 սմ կտրվածք՝ դրա միջով հեռացված օրգանների ամբողջ համալիրը դուրս բերելու համար։ Դա հանգեցնում է հիվանդի վաղ ակտիվացման ու վաղաժամ ապաքինման։

Հայկ Քոչոյանը հետվիրահատական ​​բարդություններ չի ունեցել, չնայած վիճակագրության համաձայն, նման լայնածավալ վիրահատության դեպքում բարդություններ են առաջանում 15-20 տոկոսի դեպքում։ 12-րդ օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան Գրոսսին լավատեսություն է հայտնել ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դառնալու իր հնարավորությունների վերաբերյալՆԳՆ-ն՝ Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին Պուտինը սրեց խաղը․ Սուրենյանց (տեսանյութ( Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանցՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին Թրամփը Կանադան, Մեքսիկան, Կուբան և Գրենլանդիան ներկել է ամերիկյան դրոշի գույներով «Փյունիկի» գլխավոր մարզիչը հեռանում է Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքըՌուսաստանը պատասխան միջոցներ է ձեռնարկել Գերմանիայի դեմԵՄ-ից վատ լուր. 2029-ը հարցականի տակ է․ Զելենսկին բացահայտել է Թրամփի բանագնացների գաղտնիքը (տեսանյութ) Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնինՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՂրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումըՈւկրաինայից գնահատել են՝ ինչքան ժամանակ կարող է Ռուսաստանը շարունակել պատերազմը Ռուսական նոր «Բանդերոլ» թևավոր հրթիռը նկատել են Մի-28ՆՄ ուղղաթիռի վրաՎեհափառի «գործը» կրկին Սերժ Ռուշանյանին է մակագրվել Պուտինի նոր հրամանը՝ արտերկրում թաքնված ՌԴ քաղաքացիների համար Զգուշացում վարորդներին․ հայտնաբերվել են խախտումներ 70-ականների ոճի գունավոր տաբատները դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկըՎճռաբեկը Վեհափառի «գործն» ուղարկեց Արմավիրի դատարան Հնդկաստանում հանրակացարանի փլուզման հետևանքով զոհերի թիվն աճել է Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակինՊեսկովը հայտնել է՝ ինչ է սպասվում Փաշինյանին. Հարվածեք՝ պատասխան հարված կստանաք. Ղալիբաֆը՝ ԱՄՆ-ինԵվրամիություն․ Չափազանց վաղ է խոսել Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման ժամկետների մասին Պապոյանը ԱՄԷ-ից նոր շուկա է բացում հայ արտահանողների առաջ«Այլընտրանք Գերմանիայի համար»-ի հաջողությունը հարված է դարձել Մերցի համար և նախազգուշացում՝ ԵվրոպայինՏանզանիայի նախագահի ամուսինը մահացել է Զանզիբարի հիվանդանոցում Թրամփը առաջարկել է Նյու Մեքսիկո նահանգը վերանվանել «Նյու Ամերիկա»Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտիցՀաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը Սիմոնյանը պատմել է՝ որքան հաճախ է շփվում Պուտինի հետԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի միջադեպից հետո պատասխան քայլեր են նախապատրաստումՀայաստանի և Վրաստանի միջև ուղևորահոսքն աճել է 36%-ովԴավթաշենում գերեզմանատան հարակից տարածքից «ԱԿ-47» և 30 փամփուշտ են հայտնաբերելՌուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանըԵՄ-ից սառը ցնցուղ․ 2029-ը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատված ժամկետ չէՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հրդեհ՝ Երևանյան լճի մոտ․ դեպքի վայր են շտապել հրշեջները Այսօր նշվում է Մաքուր օդի և կապույտ երկնքի միջազգային օրը«Ոստիկանությունում խոշտանգումներ՝ խոստովանական ցուցմունք կորզելու համար»․ փաստաբանի ահազանգըՍեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվումՔսենիա Սոբչակին անվանել են զումերների «կուռք»Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ 17-ամյա ուսանողը հարվածել է կուրսընկերոջը
Ամենադիտված