Գերմանիան հերքում է Շոլցի դիրքորոշումը փոխելու մասին Էրդողանի խոսքերը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ չի փոխվել, Գերմանիայի կառավարության ղեկավարը, ինչպես նախկինում, պահանջում է դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում և դուրս բերել ռազմական ուժերը երկրից, ասել է Գերմանական կառավարության ներկայացուցիչը։ Այդ մասին հինգշաբթի օրը Reuters-ին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Գերմանիայի կանցլերի հետ բանակցություններում զգացել է գերմանացի քաղաքական գործչի ցանկությունը՝ ընդհանուր լեզու գտնել ռուս առաջնորդի հետ, և որ Գերմանիայի կանցլերը փոխել է իր դիրքորոշումը ՌԴ նախագահի նկատմամբ։
Գերմանիայի կառավարությունը հերքել է, որ կանցլեր Շոլցը փոխել է իր դիրքորոշումը, հայտնում է գործակալությունը։ «Այս խոսակցության ընթացքում դաշնային կանցլերը կրկնել է իր դիրքորոշումը», - գործակալությանը ասել է կառավարության անանուն խոսնակը:
Ըստ այդ դիրքորոշման՝ Բեռլինը, ինչպես նախկինում, պահանջում է Մոսկվայից դուրս բերել զորքերը Ուկրաինայից և սկսել բանակցային գործընթաց Կիևի հետ, հավելել է նա։
Երեքշաբթի երեկոյան Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Շոլցի հետ։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Շոլցի հետ Պուտինի շփումների կրճատումը պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշումը լսել չցանկանալու պատճառով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)