Զելենսկին չի մասնակցի G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ներկա լինի միջոցառմանը
Աշխարհ
Ուկրաինան G20-ի անդամ չէ, սակայն երկիրը գագաթնաժողովի հրավեր է ստացել։ Ոչ Պուտինը, ոչ Զելենսկին դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը դրան։ Ավելի վաղ Զելենսկին հրաժարվել էր Մոսկվայի հետ բանակցություններից, քանի դեռ Պուտինը նախագահ է:
Ուկրաինայի պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու գլխավորությամբ, կհրաժարվի մասնակցել G20-ի գագաթնաժողովին, եթե միջոցառմանը ներկա լինի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ճեպազրույցում ասել է Զելենսկին։
«Իմ անձնական դիրքորոշումը և Ուկրաինայի դիրքորոշումն այն էր, որ եթե Ռուսաստանի ղեկավարը մասնակցի, ապա Ուկրաինան չի մասնակցի», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)