Ռիշի Սունակը հրաժարվել է Լիզ Թրասի պլաններից
ԱշխարհՄեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը հրաժարվել է նախկին վարչապետ Լիզ Թրասի պլաններից՝ Իսրայելում բրիտանական դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ: Այդ մասին գրում է Politico-ն։
Ելույթ ունենալով պահպանողական «Իսրայելի ընկերներ» կուսակցության միջոցառման ժամանակ՝ Սունակն ասել է, որ կան «շատ ամուր փաստարկներ»՝ հօգուտ դեսպանատան տեղափոխման և Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք պաշտոնապես ճանաչելուն: Միևնույն ժամանակ, Սունակը խոստովանել է, որ դա ավելի հեշտ է ասել, քան անել:
2017 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ Սպիտակ տունը Երուսաղեմը՝ կողմերի միջև տարածքային վեճերի հիմնական օբյեկտներից մեկը, ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք և դեսպանատունը տեղափոխեց այնտեղ։