Ավակովը խոստովանել է պրանկերներին, որ ծանր ձմեռ է սպասվում Ուկրաինայում
ԱշխարհՊրանկստերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի անունից զանգահարել են Ուկրաինայի ՆԳ նախկին նախարար Արսեն Ավակովին։ Ուկրաինացի նախկին նախարարը նրանց հետ զրույցում խոսել է Ուկրաինայում կոռուպցիայի մասին։ Պրանկի ձայնագրությունը հայտնվել է հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին, պրանկերների Telegram ալիքում։
Ավակովն Ուկրաինայում ստեղծված իրավիճակը բարդ է անվանել, այդ թվում՝ գալիք ծանր ձմռան պատճառով։ Ջեռուցման և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները կվատթարացնեն ներկայիս վիճակը, կանխատեսել է նա։ Ավակովի խոսքով՝ երկրում առկա խնդիրների ֆոնին անհրաժեշտ կլինի սահմանափակել ներքին ազատությունները։ Նա նաև խոստովանել է, որ Ուկրաինայում «իր բոլոր դրսևորումներով» հաստատվել է իշխանության մենաշնորհ, և անկայուն տնտեսական իրավիճակի և ներքին եկամուտների գրեթե իսպառ բացակայության պատճառով զինվորականների աշխատավարձերը ուշանում են։
Ի պատասխան ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանների հանրաքվեները մեկնաբանելու խնդրանքին՝ Ավակովն ասել է, որ ուկրաինական հասարակությանը դա չի հետաքրքրում։ «Հասարակությունն իր համար որոշում է կայացրել, որ մեզ չի հետաքրքրում»,- ասել է նա։