Թեհրանը Կիևին կոչ է անում համատեղ ուսումնասիրել Ուկրաինայում իրանական ԱԹՍ-ների կիրառման վերաբերյալ տվյալները
Աշխարհ
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը Կիևին կոչ է անում փորձագիտական մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնել՝ ուսումնասիրելու Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի կիրառման տվյալները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Էմոցիոնալ հայտարարություններն ու անհիմն մեղադրանքները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Իրանի դեմ ուղղված անհիմն պնդումներ անելու փոխարեն՝ այս երկրի իշխանությունները պետք է արձագանքեն մեր կառուցողական առաջարկներին և փորձագիտական մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնեն՝ փաստաթղթային ապացույցներն ուսումնասիրելու համար (Ուկրաինայում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման փաստերը)»,- ասել է Քանանին։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Թեհրանը զենք չի ուղարկում ուկրաինական հակամարտության կողմերին։ Նրա խոսքով՝ Իրանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ռազմական գործողությունների մերժման վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն