Էրդողանի և Բայդենի հանդիպումը նախատեսված է G20-ի գագաթնաժողովում
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում են հանդիպել G20-ի գագաթնաժողովում, հայտարարել է Թուրքիայի ղեկավարի խոսնակ Իբրահիմ Կալինը։
Կալինի խոսքով՝ Էրդողանը «դեմ առ դեմ» հանդիպմանը կբացատրի «հացահատիկի գործարքի» վերսկսման գործընթացը։
Կալինը նաեւ ասել է, որ Էրդողանը «միակ առաջնորդն է, որը կարող է խոսել Ռուսաստանի հետ»։ Նա մատնանշել է, որ արևմտյան առաջնորդները կարծում են, որ Թուրքիան շատ է մոտենում Ռուսաստանին։ Սակայն Էրդողանի «բալանսավորված քաղաքականության» շնորհիվ հնարավոր դարձավ Ռուսաստանի վերադարձը «հացահատիկի գործարքին», ընդգծել է Կալինը։
G20-ի գագաթնաժողովը տեղի կունենա 2022 թվականի նոյեմբերի 15-ից 16-ը Բալիում։