Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ 

«Հրապարակ». «3+2+1» ֆորմատ. Ով ձախողեց եւ ինչու

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանին հարցրինք, թե տեսանելի ապագայում այդ ֆորմատով նոր հանդիպում պլանավորվո՞ւմ է, չէ՞ որ խոստացել էին, որ հանդիպումները շարունակական են լինելու։ Տեր Եսային պատասխանեց․ «Կոնկրետ այս պահին որեւէ ժամկետ նշել չենք կարող, բայց եթե նման հանդիպում նախապատրաստվի, մենք, ըստ անհրաժեշտության, կտեղեկացնենք, բնականաբար։ Ես ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող»։

Իսկ աշխատանքներ, բանակցություններ տարվո՞ւմ են այդ ուղղությամբ, այդ օրակարգը դեռ գոյություն ունի՞։ «Այո, աշխատանքներն ընթացքի մեջ են»,- պատասխանեց նա։

Այդ ֆորմատի մտահղացումն ի սկզբանե, հիշեցնենք, Իշխան Սաղաթելյանինն էր, նա հայտարարել էր, որ ազդեցիկ, փորձ ու ներուժ ունեցող մարդիկ՝ ՀՀ նախկին նախագահները, ԱԳ, պաշտպանության նախարարները, Վեհափառ հայրապետը պետք է հանդիպեն՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, եւ «միմյանց աչքերի մեջ նայելով, ստեղծված իրավիճակը գնահատելով՝ գտնեն լուծումներ»:

Հանդիպումն ի սկզբանե պլանավորվում էր անցկացնել «3+2+2» ձեւաչափով, որին պետք է մասնակցեին Արցախի եւ Հայաստանի նախկին բոլոր նախագահները, Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, սակայն Արամ Ա-ն չմասնակցեց ֆորմատին, եւ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ հանդիպումը«3+2+1» ձեւաչափով։ Ներկայացվեց, որ նախաձեռնողն ու հրավիրողը Գարեգին Բ-ն է։

Հանդիպման մանրամասներն առաջինը գաղտնազերծեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով հանդիպումից հետո գնաց Հանրային հեռուստաընկերություն եւ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց, որ ինքը հանդիպման ընթացքում առաջարկել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, նրա հետ համագործակցել, որպեսզի իրենց ունեցած տեղեկատվության պակասը լրացնեն՝ հասկանան, թե Փաշինյանն ինչ է բանակցում, ինչ է պայմանավորվել եւ այլն։ Մինչեւ բավարար չափով տեղեկատվություն չունենան, թե ինչ գործընթացներ են այս պահին տեղի ունենում, Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանին ինչ են առաջարկում, չեն կարող ոչինչ անել։

Եվ չնայած բավարար ինֆորմացիա չունենալուն, ուրիշ բաներ էլ ասաց, որ հարկավոր է օր առաջ կնքել այդ պայմանագիրը, քանի որ հետո մեզ ավելի վատ պայմաններ են առաջարկելու, եւ մենք պետք է աջակցենք, խրախուսենք Փաշինյանին, որ նա ստորագրի այն։ «Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին»,- ասաց առաջին նախագահը։ Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, որ եթե փաստաթուղթը չստորագրվի, գուցե Հայաստանը կանգնի պետականությունը կորցնելու վտանգի առջեւ՝ մենք ժամանակ չունենք:

Մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանն էլ Հ1-ին հարցազրույց տվեց եւ անդրադառնալով Տեր-Պետրոսյանի առաջարկին՝ կապված հանդիպելու եւ ինֆորմացիա փոխանցելու հետ, հայտարարեց, թե ինքը միշտ էլ ինֆորմացիա փոխանցել է հանրությանը, հանդիպմանն էլ դեմ չէ, բայց պիտի հասկանա, թե ինչ վերնագրի ներքո է տեղի ունենալու այն։

«Պետք է հասկանալ, թե ինչ է հստակ նկատի առնվում։ Եթե կա այնպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է օգնել, պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի հանդեպ ունեցած պատասխանատվությունը եւ պատրաստ ենք այն կրել եւ այդ պատասխանատվությունը մենք ստացել ենք նաեւ մեր ժողովրդից»,- ասաց Փաշինյանը եւ շեշտեց, որ «Բանակցային գործընթացի մասին տառերի, նախադասությունների մակարդակով տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ։

Մենք խորհրդարանական երկիր ենք, եւ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Անվտանգության խորհուրդը, ԼՂ իշխանություններն ամբողջությամբ տեղյակ են․․․ մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն միշտ էլ ունեցել է, որովհետեւ ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցություններն ամբողջությամբ։

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներ են, նրանք հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը նույնպես, ըստ էության, հրաժարվել է ստանալ այդ տեղեկատվությունը, որովհետեւ ես այն կիսում եմ նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ ժամանակին նաեւ հրավեր է եղել նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցել այդ ֆորմատին, եւ նրանք հրաժարվել են»։

Այսինքն, պարզ ասած՝ Փաշինյանը չսեղմեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մեկնած ձեռքը, ինչից հետո«Հայկական ժամանակում» տպվեցին «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ 2 հոդվածներն այն մասին, թե ինչ են Հայաստանից պահանջում Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ ի գիտություն նախագահների եւ Վեհափառի, եւ որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահների մտահոգությունները տեղին են։

Վերադառնանք Վեհափառի նախաձեռնած ֆորմատին, որը, ըստ էության, ձախողեց Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Արմատական ընդդիմության առաջնորդների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ակնկալիքներն այդ հանդիպումներից էականորեն տարբերվում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի պատկերացումներից։ Եվ հանրության ակնկալիքներն էլ տարբեր էին։ ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահները չէին գնացել Նիկոլ Փաշինյանին «ձեռք մեկնելու», կամ«հերթական կապիտուլյացիան» ստորագրելու համար սատար կանգնելու, նրանց եւ հանրության ակնկալիքն ընդդիմադիր նոր հարթակի ձեւավորումն էր, որի օրակարգում Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, քանի որ իրավիճակից դուրս գալու առաջին նախապայմանը, ընդդիմության կարծիքով, հենց դա է։

Ստացվեց, որ Տեր-Պետրոսյանը հանդիպման գնացել էր սեփական օրակարգով, որի հիմքում մյուսների օրակարգը տապալելն էր։ Պարզվեց, որ Վեհափառն ավելի շատ հակված է Տեր-Պետրոսյանի օրակարգին եւ երկակի խաղեր է տալիս գործող իշխանությունների հետ։ Դրանով կարելի է բացատրել, որ սեպտեմբերի 22-ից հետո այդ ձեւաչափով որեւէ հանդիպում տեղի չի ունեցել։ Թեեւ չի էլ հայտարարվել ավարտի մասին։ Մինչդեռ առաջարկներ կային ձեւաչափը փոխելու՝ նոր անդամների ներգրավելու, հանդիպումները շարունակելու։

Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո կարելի էր ավելի միասնական հարթակ ձեւավորել, որտեղ տարաձայնություններ չէին լինի։ Այն կարող էր վերքաղաքական, համազգային ձեւաչափ դառնալ, որը կանդրադառնար համահայկական կարեւոր խնդիրներին, կուղղորդեր հանրությանը եւ ցույց կտար, որ «հոտն» անգլուխ չէ՝ կան մարդիկ, ովքեր մտահոգ են երկրի ճակատագրով, պատրաստ են պատասխանատվություն վերցնել, գիտեն՝ ինչպես լուծել մեր խնդիրները եւ կաշկանդված չեն տարբեր կապիտուլյացիոն փաստաթղթեր ստորագրելու եւ մեր հակառակորդներին տարբեր խոստումներ տալու հանգամանքով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում
Ամենադիտված