Զանզիբարի նախագահը ժամանել է Երևան ՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվել Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը Վաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստը Գևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովին Սիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել է Ամուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներ ՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալ 

«Հրապարակ». Պատգամավորները «լեւի՞» են գնում, որ ուզում են գաղտնի պահել

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ավտոտնտեսությունն ունի համալրման խնդիր, քանի որ առկա 46 ավտոմեքենայից չորսը ներկայացված է օտարման, 20-ից ավելի մեքենաների հետագա շահագործումն էլ համարվում է բավականին ծախսատար եւ ոչ արդյունավետ։ Դրա համար ԱԺ աշխատակազմի ղեկավար Վահան Նարիբեկյանը մտադիր է ԱԺ աշխատակազմի համար 2023 թ․ ձեռք բերել 17 էլեկտրամոբիլ՝ որպես խնայող եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց։ Բայց 2023-ի բյուջեի նախագծում այդ որոշումը տեղ չի գտել, քանի որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ԱԺ աշխատակազմի «էկոլոգիապես մաքուր» գաղափարները։ Բյուջեի քննարկումների ժամանակ ՔՊ-ական Վիգեն Խաչատրյանն առաջարկեց հրաժարվել, առհասարակ, ծառայողական մեքենաներից եւ օգտվել տաքսիներից՝ օրինակ վերցնելով այլ երկրների փորձից, որով կնպաստեն ինչպես ծախսերի կրճատմանը, այնպես էլ«պադավատապետությունից» կհրաժարվեն։ Վահան Նարիբեկյանը հակադրվեց այդ գաղափարին։ «Հրատապ բաներ կան, որ, միանշանակ, չի լինի տաքսիով անել, կամ չես կարող վստահել տաքսու վարորդին, որ ինքը քեզ կոնկրետ տեղ պիտի տանի, որ քո պայմանավորվածությունը գաղտնի պետք է մնա, դրա համար կան էդ վարորդները»,- ասաց Նարիբեկյանը։

Ի դեպ, Խաչատրյանն ակնարկեց նաեւ, որ պատգամավորների գործուղումները շատ են, մեծ կազմով են գնում, ու այդքան էլ արդյունավետ չեն անցնում։ «Իրականում, նկատվում է, որ կարելի էր ավելի արդյունավետ աշխատել էդ մասով»,- ասաց պատգամավորը, ով գործուղումների գնալու ցանկություն չունի։ Նարիբեկյանն էլ հաստատեց, որ2022 թ․ գործուղումները 2021-ի նկատմամբ 27-ով աճել են, իսկ այս պահին փաստացի ինն ամսվա ընթացքում եղել են 82-ը, բայց ինքը կողմ է գործուղումներին, որովհետեւ «ցանկացած մարդու մոտ առաջանում է նոր միտք՝ ավելի լավ Ազգային ժողով կամ ավելի լավ Հայաստան ունենալու համար»։

Վահան Նարիբեկյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ավտոպարկը թարմացնելու եւ էլեկտրական մեքենաների անցնելու իրենց ցանկությունը։

«Որովհետեւ խնայողական են, որովհետեւ առկա մեքենաները 2007-2008 թթ․ մեքենաներ են եւ 300 հազար կմ վազքն անցել են արդեն, շարժիչները խափանվել են, արդեն ծախսատար են»,- ասաց Նարիբեկյանը։ Նա նշեց, որ նախատեսում էինVolkswagen ID4 մակնիշի էլեկտրական մեքենաներ ձեռք բերել, որոնք այս պահին շուկայում ամենաէժանն են, եւ մեկ լիցքավորմամբ ամենաերկար ճանապարհը հենց դրանք են անցնում։ Սակայն կառավարությունը մերժել է այս ծրագիրը։

- Վիգեն Խաչատրյանն առաջարկում է տաքսիներից օգտվել, դա Ձեզ համար ընդունելի տարբերակ չէ՞։ Ի դեպ, նմանատիպ մի մոդել, որքան հիշում եմ, ժամանակին առաջարկում էր Դավիթ Հարությունյանը։

- Ես ասացի, որ որոշ չափով ես ընդունում եմ դա, բայց լինում են դեպքեր, որ տվյալ ուղեւորների գաղտնիությունը պետք է պահվի, թե ուր են իրենք գնում, եւ նպատակահարմար չէ, որ իմանան։

- Ժողովրդից թաքուն տե՞ղ են գնում պատգամավորները, աշխատակազմի անդամները։

- Կարող են եւ գնալ։

- Ո՞ւր։

- Ի՞նչ իմանամ, իրենց հարցրեք։

- «Լեւի՞» են գնում։ Նախկինում, օրինակ, պատգամավորները հենց այդ նպատակով էին ձգտում քողարկել իրենց մեքենաները։ Հիմա այդ ո՞ւր պետք է գնան ձեր պատգամավորները, որ չեն ուզում՝ իմացվի։ Թաքուն տեղե՞ր են գնում։

- Կարող է, ես չեմ կարող ասել։

- Այս ընթացքում եղե՞լ է նման դեպք, որ պատգամավորներն ինչ-որ թաքուն տեղեր են գնացել։

- Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ես իրենց հետ չեմ եղել։

- Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ իրենք կարող է եւ գնում են նման տեղեր։

- Ենթադրում եմ։

- Իսկ Դուք՝ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար, թաքուն տեղեր գնո՞ւմ եք։

- Ոչ։

- Այսինքն՝ Դուք կարող եք տաքսիներով էլ ազատ տեղաշարժվել։

- Միանշանակ։

- Հանձնաժողովի նախագահների մեքենաների փոխարինման կարիք կա՞, թե՞ ոչ։

- Այո, կա։ Դեռ միայն ԱԺ փոխնախագահների մեքենաներն են, որ քիչ թե շատ թարմ են՝ 2018 թվականի արտադրության են, իսկ դրանից ներքեւի մեքենաներն արդեն տասը տարեկան եւ բարձր են։

- Ասացիք՝ գործուղումների թիվն ավելացել է։ Մենք էլ ենք նկատել, որ շատ հաճախ են պատգամավորները մեկնում գործուղումների, չե՞ք կարծում, որ սա բյուջեի վատնում է, ինչի համար հաճախ էինք քննադատում նախկին պատգամավորներին։

- Ես էդ կարծիքին չեմ։

- Օրինակ՝ Դուք ի՞նչ օգուտ եք տվել պետությանը, հայրենիքին, երբ մեկնել եք գործուղման։

- Էն, ինչը որ անում ենք տարվա ընթացքում, դրա առնվազն 2 տոկոսը գործուղումների եւ փորձի փոխանակման արդյունք է։

- Պարզապես, ձեր պատգամավորներից ոչ բոլորն են շրջագայել նախորդ իշխանությունների օրոք, հիմա իրենց համար շրջագայելու հիանալի առիթ է, եւ նրանց լուսանկարներից ու ոգեւորված գրառումներից, սելֆիներից հասկանում ենք, որ այդ գործուղումներն ավելի շատ զբոսաշրջային բնույթ են կրում։

- Դա քաղաքական եւ պատգամավորներին ուղղված հարց է, ինձ հետ կապ չունի։

- Ձեր դեպքում էլ է դա հնարավոր ասել՝ շատ եք մեկնում գործուղումների, թեպետ Դուք հարուստ պաշտոնյա եք, նախկինում ճամփորդած կլինեք։

- Շնորհակալություն, համեմատական կարգով՝ գուցե։ Բայց ես իմ լուսանկարները չեմ հրապարակում։ Իմ գործուղումները՝ բոլորը երեւում են մեր կայքում, թե ինչ ենք արել, ինչ աշխատանքներ ենք տարել, ում հետ ենք հանդիպել, եւ դրա արդյունավետությունը, ինձ թվում է, բոլոր պատգամավորները զգում են։

- ԱԺ աշխատակազմի ղեկավարները, իհարկե, նախկինում էլ են մեկնել գործուղումների, բայց առաջին պլան այսքան մղված չեն եղել, հանդիպումների ժամանակ առաջին շարքերում չեն կանգնել, օրինակ՝ Նենսի Փելոսիի կողքը, գործուղումների ամենաշատ մեկնողներից չեն եղել։ Հիմա, ինչո՞վ է պայմանավորված Ձեր այս ակտիվությունը։

- Այս շենքում թիվ մեկ պատասխանատուն ես եմ։

- Իսկ թիվ մեկ մեղավո՞րը։

- Մեղավո՞րը։ Նայած՝ ինչում։ Քաղաքական հարցերում, իհարկե, ոչ, բայց էն, ինչ վերաբերում է աշխատակազմին, էլի ես եմ։

- Իսկ քաղաքական հարցերում Ալեն Սիմոնյա՞նն է։

- Միանշանակ՝ այո»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. ՄիրզոյանՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ինՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մասնակցել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի խորհրդաժողովինՍիլիկյան թաղամասում մազութի գործարանում հրդեհ է բռնկվել․ այրվել են սարքավորումներ և բիտում. հրդեհը մեկուսացվել էԹրամփը հայտարարել է Ալյասկայից Թայվան գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերի մասինԱմուլսարի հանքի շահագործման արդյունքում Հայաստանի բյուջեն տարեկան կարող է ստանալ 120-130 մլն դոլար հարկեր և ռոյալթիներՄՔԾ պարզաբանումը՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալԶելենսկի. ԱՄՆ-ը երեկ երեկոյան կրկին չկարողացավ հետախուզական տվյալներ տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին կժամանի Լոնդոն՝ Սթարմերի հետ բանակցությունների Վազքի միջազգային մրցույթ․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՏնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ․ Գագիկ Ծառուկյանը՝ Կենտրոն ՔԿՀ-իցԹայվանը կարող է մինչև ամսվա վերջ ԱՄՆ-ից ստանալ վեց նոր F-16V կործանիչներ Սևանի ափին գտնվող 41 հողատարածք՝ 613.7 մլն դրամ արժեքով, վերադարձվել է պետությանըԱլեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր․ ՇարմազանովՄոսկվայի ուղղությամբ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է 493 անօդաչու թռչող սարքԹրամփը Բայդենին անվանել է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտության պատասխանատուներից մեկը ԱԳ քարտուղարը Վարշավայում մասնակցել է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկմանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկմանWSJ. ԱՄՆ-ի օդային հարվածները չեն կարողացել կանխել կոկաինի արտադրության աճը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԲագան. հազարավոր տաճարների հովիտըՀանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրևային եղանակԵրևանում դանակահարության դեպքով 7 անձ է ձերբակալվել․ 20-ամյա երիտասարդի կյանքը փրկվել էԹրամփը սպառնացել է նոր գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են առաջիկա շաբաթներին Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորությունըՍամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. ՓաշինյանՍահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանը. մանրամասներ․ «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ նոր հրահանգ են ստացել ուրացած հոգեւորականները«Հրապարակ». Ինչու է ԱՄՆ ներկայացուցիչը թաքցրել հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ 14 բլոգերի համար ճաշ, նվերներ, ծաղիկներ ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ավինյանն ու թիմը նախընտրական «չիստկա» են սկսել Փաշինյանի կոշտ հայտարարությունից հետո «Հրազդան ցեմենտի» գործարքը հայտնվել է հարցականի տակ․ 450 աշխատողի ճակատագիրն անորոշության մեջ է․ «Ժողովուրդ» «Իրավունք». Սյունեցի պատգամավորները տեղները չեն գտնում«Հրապարակ»․ Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը Երբ և ինչու պետք է «նստի» Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Գուրգեն Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում
Ամենադիտված