Հայտնաբերվել են ապօրինի պահվող փամփուշտներ ու թմրանյութ (տեսանյութ)
ԻրավունքՆոյեմբերի 1-ին Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները երեք դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Նրանք Օհանավան և Օշական համայնքներում ստուգողական գործողություններ են իրականացրել՝ Օհանավանի մի տնից հայտնաբերելով «Կալաշնիկովի» ինքնաձիգի 52 փամփուշտ, Օշականի մի տնից՝ 29 փամփուշտ՝ դարձյալ «Կալաշնիկովի» ինքնաձիգի։
Բացի այդ, նրանք նույն օրը Աշտարակի Երևանյան փողոցում ձերբակալել ու բաժին են տարել Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում բնակվող 20-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված՝ մի քանի գրամ քաշով, և դանակ։
Դեպքերի վերաբերյալ բաժնում կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար: Հանգամանքները պարզվում են։