Լուկաշենկոն բացատրել է` ինչու է «կազմակերպվել» COVID-19 համաճարակը
ԱշխարհCOVID-19-ի համաճարակը արհեստականորեն կազմակերպվել է աշխարհի և, առաջին հերթին, Չինաստանի տնտեսությունները թուլացնելու համար, այսօր գրեթե բոլորը համաձայն են դրա հետ, ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեջբերում է Sputnik Belarus-ը։
Նրա խոսքով՝ հենց COVID-19-ն է ընկած աշխարհի բոլոր տնտեսական խնդիրների հիմքում։ Ավելին, ինչպես նա հիշել է, երկու տարի առաջ զգուշացրել էր, որ ամեն ինչ այս սցենարով է լինելու։
«Այն ժամանակ ես միշտ հարց էի տալիս՝ սա արհեստականորեն ստեղծված իրավիճա՞կ է, թե՞ բնական է։ Արդեն այսօր մարդկանց 90%-ն ասում է, որ դա արհեստական է։ Ինչի՞ համար էր դա՝ թուլացնելու ամբողջ աշխարհի, և, առաջին հերթին, Չինաստանի տնտեսությունը, ոչնչացնելու պետությունները»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Պատասխանելով հարցին, թե ո՞վ կարող է նման իրավիճակի ֆոնին ոտքի կանգնել, Լուկաշենկոն ասել է, որ նա, ով «փող է տպում»։