Պուտինը Մարիուպոլն անվանել է «հնագույն ռուսական քաղաք»
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ազգային միասնության օրվա առթիվ կամավորների հետ զրույցի ժամանակ Մարիուպոլն անվանել է «հնագույն ռուսական քաղաք»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Մարիուպոլը շատ հայտնի, հնագույն ռուսական քաղաք է։ Պետրոս Առաջինը, ինչպես գիտեք, այնտեղ հիմնեց իր առաջին ռազմական նավատորմը, տարավ առաջին հաղթանակները, այնուհետև Սուվորովը այնտեղ կատարեց իր տափաստանային արշավները, և Եկատերինա Երկրորդը կառուցեց այդ հողերը», -ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ արդեն սկսել է քննարկել Դոնբասի, այդ թվում՝ Մարիուպոլի վերականգնման հարցը։ Պուտինի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել բնակարանները, մանկապարտեզները, գրադարաններն ու թանգարանները, ինչպես նաև սոցիալական այլ օբյեկտները Դոնբասում և Մարիուպոլում։
«Երեկ ուշ երեկոյան ես և իմ գործընկերները, կեսգիշերին՝ ժամը տասներկուսին էր, քննարկում էինք հենց այս տարածքների՝ Դոնբասի, Մարիուպոլիի վերականգնման հարցը, որոնք մեծ վնաս են կրել», - ասել է Պուտինը։