Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) 

Ազատումներ և ԽԾԲ «Հայանտառ» ՊՈԱԿ-ում. աշխատակիցներն ընդդեմ նորանշանակ ղեկավարի. «Հետք»

Հասարակություն

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սևակ Մարկոսյանի նշանակումից հետո աշխատակիցներին ստիպում են ազատման դիմումներ գրել։ Այդ մասին «Հետքին»  ահազանգել են աշխատակիցները։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Մանվելյանը «Հետքին» պատմեց, որ տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակումից հետո իրենց ողջ բաժնին, որը բաղկացած է բաժնի պետից և 4 գլխավոր մասնագետից, կանչել են պաշտոնակատարի սենյակ և հորդորել ինքնակամ ազատման դիմումներ գրել։ Պատճառաբանությունը աշխատանքում թերացումներն են։

Լիաննա Մանվելյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունվել այս տարվա հունվարին։ Եթե երկարամյա աշխատակիցներին կարող էին նման մեղադրանքներ առաջադրել և այդ հիմքով ազատել աշխատանքից, ապա, իր խոսքով, ինքը նոր է սկսել աշխատել ՊՈԱԿ-ում և ներգրավված չի եղել ո'չ նախկինում ունեցած դատական, ո'չ էլ բաժնի այլ գործընթացներում, որոնցում իբրև թե թերություններ են հայտնաբերվել։ Հետևաբար, ըստ Լ․ Մանվելյանի, նման կերպ ստիպել աշխատանքից ազատվել՝ նշանակում է, որ ղեկավարությունը պարզապես ցանկանում է ազատվել աշխատակցից՝ յուրայիններին այդ հաստիքներում նշանակելու համար։

«Հենց տնօրենի փոփոխություն տեղի ունեցավ, մեր նոր տնօրենը որոշեց, որ ՊՈԱԿ-ում պետք է սկսի կադրային ջարդ անել։ Սկսեց բոլոր աշխատակիցներին առանձին կանչել և ազատման դիմումներ գրել տալ, որովհետև չէր ուզում ազատումների տակ մտնել, որ հետո դատարանով մարդիկ չվերականգնվեին։ Մեկն էլ մենք էինք»,- ասում է Լիաննա Մարկոսյանը։

Իրավաբանական բաժնի աշխատակիցը հիշում է, որ ամեն ինչ սկսվեց 2021թ․-ի դեկտեմբերին, երբ փոխվեց Շրջակա միջավայրի նախարարը, նշանակվեց Հակոբ Սիմիդյանը։ Նա հունվարին Անտառային կոմիտեի նախագահ նշանակեց յուրային՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցող Վլադիմիր Կիրակոսյանին։ Այդ ժամանակվանից սկսվեցին Անտառային կոմիտե-«Հայանտառ» ՊՈԱԿ հակասությունները, որովհետև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Պավել Ցուգունյանը նախորդ նախարարի (Ռոմանոս Պետրոսյանի) նշանակած անձն էր։ Վլադիմիր Կիրակոսյանը փետրվարին իր տեղակալ էր նշանակել Սևակ Մարկոսյանին, այնուհետև հունիսի 29-ին նշանակեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Սևակ Մարկոսյանն էլ սկսեց կադրային ջարդը։

«Անտառային կոմիտեի նախագահը կանչեց մեր բաժնի պետին և նյութական պատասխանատվության ենթարկելու սպառնալիքով դիմում գրել տվեց։ Բայց այդ ամեն ինչը դեռ պետք է ապացուցվեր։ Բայց քանի որ մեր բաժնի պետը շատ մարդկային, բնույթով բարի և սրտի վիրահատություն տարած մարդ էր, դիմում գրեց և գնաց։ Մնացինք բաժնի չորս աշխատակիցներս։ 3-4 անգամ մեզ նորից կանչեցին և անընդհատ հորդորում էին դիմում գրել, մենք ասացինք՝ ոչ»,- պատմում է Լիաննա Մանվելյանը։

Այս պահի դրությամբ Իրավաբանական բաժնից աշխատանքից ազատվել է բաժնի պետ Կարեն Գյուլումյանը, գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը։ Կարեն Գյուլումյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն մեղադրել են բաժնի թերացումների համար, թեպետ ինքը Իրավաբանական բաժինը ղեկավարել է 2011-2014թթ․, այնուհետև այս տարվա հունվարի 3-ից նշանակվել է բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

 «Պարզ է, որ թերություններ կլինեին, աշխատող մարդկանց մոտ են լինում թերություններ, բայց դրանք կարելի էր շտկել, ամբողջ բաժնում նախկինում 1-2 հոգի էր աշխատում, այդ ահռելի աշխատանքը քիչ թվով մարդիկ էին անում, և կարող էին նաև թերացումներ լինել։ Վերջերս են Իրավաբանական բաժնում հաստիքներն ավելացրել»,- պատմեց Կարեն Գյուլումյանը։

Կարեն Գյուլումյանը 18 տարի աշխատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում և նոր տնօրինության վերաբերմունքի հետ չի հաշտվել, գրել է ազատման դիմումը և հեռացել։ Նրան նույնիսկ թույլ չեն տվել օգտվել արձակուրդի իր իրավունքից։ Մեր հարցին, թե ինչու է ինքնակամ ազատման դիմում գրել, գուցե պետք է սպասեր՝ ազատեին, հետո բողոքարկեր ազատման հրամանը, Կ․ Գյուլումյան ասաց, որ «Հայանտառը» մի ընտանիքի նման էր, և ինքն էլ իրեն այդ ընտանիքի անդամ է համարել, նման գործընթացներ սկսելը նպատակահարմար չի գտել։

Ինչպես պատմեցին աշխատակիցները, հատուկ հաստիք է բացվել տնօրենի իրավախորհրդատուի համար, և այդ հաստիքում նշանակվել է Դավիթ Հովսեփյանը, որն էլ իրականացրել է իրավաբանական բաժնի աշխատանքների մոնիտորինգը։ Վերջինս իր համակուրսեցուն՝ Հարություն Սարիբեկյանին նախ համակարգչային ադմինիստրատորի պաշտոնին է նշանակել, այնուհետև՝ Կարեն Գյուլումյանի ազատումից հետո, միանգամից՝ Իրավաբանական բաժնի պետի պաշտոնում։

Նույն բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Վարոսյանը ևս 5 անգամ դիմում գրելու առաջարկ է ստացել տնօրինությունից։ Սամվելը ՊՈԱԿ-ում վերջին երեք տարին է աշխատել՝ «Հայանտառի» 3 տնօրենների օրոք։

«Նոր իրավախորհրդատուն իբրև թե պետք է մեր թերությունների մասով եզրակացություն տար, ես էլ պահանջել էի իմ մասով ասել, թե ինչ թերություններ եմ ունեցել։ Բայց այդ եզրակացությունն առ այսօր չկա, թեւ պետք է տրված լիներ հուլիսին։ Սովորական տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մենք թերացել ենք ինչ-որ գործում, ինչու՞ կարգապահական պատասխանատվության ոչ մեկս չենք ենթարկվել, միանգամից ասում են՝ դիմում գրեք։ Ես ասել եմ՝ եթե ունեմ թերացումներ, կարող եք նյութական, նույնիսկ քրեական պատասխանատվության գործ սկսել իմ դեմ։ Ես կատարող-աշխատող եմ եղել, ինձնից վերև մի քանի գլուխ մարդ է եղել, իմ գրածից հետո առնվազն երկու վերադաս նայել է իմ արած աշխատանքը»,- մանրամասնում է Սամվել Վարոսյանը։

Վարոսյանի խոսքով՝ աշխատանքային 3 տարվա գործունեության ընթացքում 20 հայցադիմում է պատրաստել և ներկայացրել դատարան, գրեթե բոլոր գործերով վերջնական դատական ակտերը հօգուտ «Հայանտառի» են եղել։ Իսկ այն գործերը, որոնք բացասական ելք են ունեցել, ի սկզբանե «Հայանտառի» ղեկավարությունն իմացել է, որ հնարավոր չէր հօգուտ «Հայանտառի» դատական ակտ ունենալ, սակայն որոշել է դատական ընթացակարգով անցնել, ինչն ամրագրել է ստորագրությամբ։

«Իսկ իրենք (նկատի ունի նոր ղեկավարությունը-հեղ․), օրինակ, վերջին 4 ամսվա մեջ ի՞նչ հայցադիմում են ներկայացրել դատարան։ «Հայանտառ»-ում խնդիրները վերացե՞լ են»,- հարցնում է Սամվել Վարոսյանը։

Այդուհանդերձ, Վարոսյանն ազատման դիմում է գրել՝ համարելով, որ եթե ղեկավարությունը չի ուզում իր հետ աշխատել, ինքն էլ առանձնապես խանդավառված չի եղել նման ղեկավարության հետ աշխատելու հարցում։ Խնդրել է իրեն հասանելիք մեկշաբաթյա արձակուրդը տրամադրել, որի ընթացքում կփորձի նոր աշխատանք գտնել։ Սակայն նոր տնօրինությունը Սամվելին ոչ արձակուրդ, ոչ էլ ժամանակ է տվել նոր աշխատանք գտնելու համար։

Հուլիսի 29-ին Սամվել Վարոսյանն ազատման դիմում է գրել։ Միաժամանակ գործատուի հետ համաձայնագիր են ստորագրել փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի լուծման վերաբերյալ։ Սակայն ազատման հրամանի հիմքում դրվել է իր դիմումը, որը, ըստ Սամվելի, եղել է իր կողմից առաջարկ, որի հիման վրա կազմվել է պայմանագրի լուծման համաձայնագիրը։ Սամվելը սա ոչ իրավաչափ է համարում և դիմել է դատարան, քանի որ իր աշխատանքային հարաբերություններն, ըստ էության, չեն լուծվել իր դիմումի հիման վրա։ Նա պահանջում է անվավեր ճանաչել ազատման հրամանը, ուժը կորցրած ճանաչել նաև կողմերի միջև կնքված համաձայնագիրը, վերականգնել իրեն աշխատանքում, վճարել պարապուրդի ժամանակահատվածի համար, աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում հատուցում բռնագանձել աշխատավարձի վեցապատիկի չափով։

«Ինձ համար էական նշանակություն ունի իմ այդ հրամանի իրավաչափությունը։ Ի՞նչ անեմ, գնամ շնորհակալություն հայտնե՞մ, որ իմ հրամանի մեջ չեն գրել, որ ոգելից խմիչք օգտագործելու պատճառով են ինձ ազատել աշխատանքից, ի՞նչ տարբերություն որ։ Դավադիտ են արել, անառողջ մթնոլորտում չեմ ցանկացել աշխատել, համաձայնել եմ դուրս գալ»,- ասում է Սամվել Վարոսյանը։

Իր խոսքով՝ բոլոր երեք տնօրենների ժամանակ եղել և մինչ օրս էլ մնացել է անկուսակցական, մինչդեռ թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը կուսակցական է։ Հակված է կարծելու, որ կուսակցական չլինելու պատճառով է նոր ղեկավարությունն ուզում ազատվել իրենից եւ մյուս աշխատակիցներից։

Իրավաբանական բաժնի աշխատակից Լիաննա Մանվելյանը հրաժարվել է ինքնակամ դիմում գրելուց։ Նրա նկատմամբ հետապնդումներ են սկսվել։

«Ինձ տնօրենի իրավախորհրդատուն մեկուկես ամիս առաջ կանչում է Կոմիտեի առաջին տեղակալի աշխատասենյակ։ Ասում է՝ հիմա ի՞նչ ես մտածում, դիմումդ գրու՞մ ես՝ գնաս, թե միջոցներ ձեռնարկենք, այսինքն՝ կարգապահականներով հանեն։ Ես էլ ասի՝ չէ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկեք։ Եվ սկսվեցին կարգապահականները»,- պատմում է Լիաննա Մանվելյանը։

Այս տարվա սեպտեմբերին Լիաննային առաջին կարգապահական տույժն են տվել՝ զգուշացում առավոտյան աշխատանքից ուշանալու համար։ Երկրորդ կարգապահական տույժը տվել են տնօրենի իրավախորհրդատու Դավիթ Հովսեփյանի հանձնարարությունը չկատարելու համար։ Այդ հանձնարարությամբ Լ․ Մանվելյանը 3 աշխատանքային օրվա ընթացքում պետք է քաղաքացիական գործով հայցադիոմումի պատասխան գրեր՝ տրամադրելով տվյալ գործի նյութերը։ Լիաննա Մանվելյանը պնդում է, որ ինքը կատարել և հանձնել է աշխատանքները նորանշանակ բաժնի պետին, սակայն ՊՈԱԿ-ում տիրող անկազմակերպվածության պատճառով հնարավոր է՝ փաթեթը Հովսեփյանին չի փոխանցվել, կամ էլ վերջինս ժխտում է։ Ամեն դեպքում, այս երկու կարգապահական տույժերը Լիաննան պատրաստվում է բողոքարկել դատարանում։ Միևնույն ժամանակ սպասում է, որ հաջորդիվ իրեն տրվելու է հեռացնելու հրաման, որը նույնպես բողոքարկելու է դատական կարգով։

Սեպտեմբերի սկզբին «Հայանտառի» վարչական աշխատակազմից մոտ 10 հոգի ազատման դիմում է գրել։

«Մեզ թվացել է, թե 2018 թվից հետո էլ էսպիսի բաներ չպիտի լինեին, մենք հավատացել էինք դրան, բայց եկել ենք նույն բարքերին»,- ասում է Լինաննա Մանվելյանը։

Սևակ Մարկոսյանի բազմաթիվ հորդորներից հետո ազատման դիմում է գրել նաև ՊՈԱԿ-ի Գործունեության վերլուծության և զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Գևորգյանը։ Սակայն պարզվել է, որ նրան հետին թվով ազատման հրաման է տրվել։ Այդ հրամանով Արթուր Գևորգյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքից ազատվել է՝  հիմք ընդունելով իրավախորհրդատու Դավիթ Հովսեփյանի եզրակացությունն այն մասին, որ Արթուր Գևորգյանը սեպտեմբերի 20-ին ամբողջ օրը չի ներկայացել աշխատանքի։ Արթուր Գևորգյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել, և միակողմանի լուծվել է նրա աշխատանքային պայմանագիրը։ Արթուր Գևորգյանն այդ օրը մորաքրոջ թաղմանն է մասնակցել և բացակայության մասին զգուշացրել է բաժնի պատասխանատուին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Capital One բանկը հայտարարել է, որ փակել է Trump Organization-ի հաշիվները՝ փողերի լվացման դեմ պայքարի ստուգումից հետո Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վարորդի եղբայրը մահացել է, մայրը տեղափոխվել հիվանդանոց Մենք այստեղ ենք, որ Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների մասին բարձրաձայնենք․ Սաղաթելյան (տեսանյութ) Իրանի ԱԳ նախարարը Թուրքիային և Պակիստանին նախազգուշացրել է ԱՄՆ գործողությունների հետևանքների մասին Մանդատները վերցրել ենք, որ Բաքվում պահվող գերիների համար լուծումներ գտնենք․ Ֆարմանյան (տեսանյութ) Լիբանանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ռիադ Սալամեն յուրացումների գործով տեղափոխվել է բանտ Սեպտեմբերին ավերիչ պատերազմ լինելո՞ւ է․ Գրիգորյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Ադրբեջանի հետ գործընթացներն ավելի առաջ են, քան Թուրքիայի հետ, ժամանակն է, որ Թուրքիան ակտիվանա (տեսանյութ) ԲՀԿ-ի հետ ո՞նց եք վարվում, մարդիկ հետապնդվում են, խոսում եք բարեկրթությունից․ Քոչարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ) Այդահոյում ֆասթֆուդի ռեստորանի մոտ հրաձգություն է տեղի ունեցել. 3 մարդ զոհվել է, յոթը՝ վիրավորվել ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավը
Ամենադիտված