Պուտինը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՀայաստանՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ուրբաթ օրը իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ Գարեգին Երկրորդը պարգեւատրվել է Պատվո շքանշանով «Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
Նշենք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 23-րդ տարեդարձն է: