Չինաստանի բանակը պատրաստվում է պատերազմի
ԱշխարհՉինաստանի ժողովրդական ազատագրական բանակը պատրաստվում է պատերազմի և կտրականապես դեմ է Թայվանում անջատողականությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Տան Կեֆեյը։
«Թայվանի հարցը ՉԺՀ-ի ներքին գործն է, որը չի հանդուրժում արտաքին որևէ միջամտություն»,- ընդգծել է նա։
Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը վերջին շրջանում պարբերաբար անցնում է բոլոր սահմանները և օգտագործում Թայվանը՝ «Չինաստանը վերահսկելու համար»։ Նման գործողությունները, ընդգծել է Տան Քեֆեյը, կոպտորեն խախտում են ՉԺՀ-ի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև լրջորեն սպառնում են խաղաղությանը և կայունությանը Թայվանի նեղուցում: