Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունն անխուսափելի էր
ԱշխարհՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունն անխուսափելի էր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Եթե փետրվարին մեր կողմից համապատասխան գործողություններ չձեռնարկվեին, ամեն ինչ նույնը կլիներ, միայն թե մեզ համար ավելի վատ դիրքերից»,- ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում իրավիճակը «մահացու» է դարձել Ռուսաստանի համար, իսկ «ինքնասպան»՝ հենց ուկրաինացի ժողովրդի համար։