Փարիզում ահաբեկչությունների կազմակերպիչն ամուսնացել է բանտում
ԱյլՑմահ դատապարտյալ Սալահ Աբդեսլամը, ով 2015 թվականի Փարիզի ահաբեկչությունների գլխավոր մեղադրյալն է, ամուսնացել է։ Այս մասին հայտնում է RTL ռադիոկայանը։
Ըստ ռադիոկայանի՝ զույգն ամուսնացել է հեռախոսով։ Դա արվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Ֆլերի-Մերոգիս բանտից, որտեղ Աբդեսլամը կրում է իր պատիժը։
Նշվում է, որ բանտարկյալի ընտրյալին ընտրել է հայրը, փեսան ինքը ծանոթ չի եղել հարսնացուին։
2022 թվականի հունիսի 29-ին Աբդեսլամը դատապարտվեց ցմահ բանտարկության՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։ Նա չի բողոքարկել դատարանի որոշումը։
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների մի քանի խմբեր հարձակվեցին Փարիզի և նրա շրջակայքի վրա՝ սպանելով 130 մարդու։ Առաջին կես ժամում իննսուն մարդ մահացավ։