Էրդողանը հայտարարել է Պուտինի հետ նոր պայմանավորվածության մասին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նոր պայմանավորվածություն է ձեռք բերել։ Երկու երկրների ղեկավարները համաձայնության են եկել կարիքավոր երկրներին հացահատիկի անվճար մատակարարումների շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը հավելել է, որ ծրագրում է բարձրացնել աֆրիկյան երկրներին սննդամթերքի մատակարարման հարցը G20 գագաթնաժողովում, որը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը Ինդոնեզիայում։
Բացի այդ, Էրդողանն ասել է, որ Արևմուտքը «մարդասիրության դասեր» է տալիս, թեև ինքն էլ անտեսում է աֆրիկյան երկրներում սովի խնդիրները, և դա ամոթ է անվանել։