ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին 

ՌԴ-ն խոստացել էր, որ Սոչիի հայտարարությունում կնշվի ռուսական փաթեթը՝ ԼՂ հարցով, ինչը տեղի չունեցավ․ Արմեն Գրիգորյան. Factor TV

Քաղաքական

Երբ արդեն հայտնի էր Սոչիի հանդիպման օրը եւ ձեւավորվում էր փաթեթը, Երեւանը փորձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման այսպես ասած՝ ռուսական մոտեցումներին աջակցություն ցույց տալ, մենք նաեւ փորձ ենք արել, որ հայտարարության մեջ նշվի ռուսական առաջարկությունների փաթեթը, որտեղ նաեւ ԼՂ հիմնախնդրի մասին խոսք կար, ռուսական կողմը մեզ նախկինում խոսք էր տվել, որ դա տեղի է ունենալու, բայց տեղի չունեցավ։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ի դեպ, մենք նաեւ խաղաղապահների տեղակայման մասով ուզում էինք հստակ նշվեր, որ խաղաղապահները տեղակայվում են Լեռնային Ղարաբաղում, բայց այնպես ստացվեց, որ դա տեղ չգտավ վերջնական հայտարարությունում։ Մենք շարունակելու ենք աշխատել ՌԴ-ի հետ եւ փորձել ունենալ արդյունքներ այս ուղղությամբ։

Վարչապետը հայտարարել էր, որ պատրաստ ենք ստորագրել խաղաղապահների մնալու ժամկետը՝ 15, 20 կամ ցանկացած այլ տարով հետաձգումը։ Կարծես թե, ռուսական կողմում կա ընկալում, որ արժե աշխատել այս ուղղությամբ եւ փորձել լուծումներ գտնել»,–  ասել է ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, թե ԼՂ-ի կարգավիճակի հարցով ՌԴ-ն խոսք տվե՞լ է, որ կշարունակի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի ռուսական առաջարկների 15-րդ կետն իրականանա, Արմեն Գրիգորյանն ասել է, որ բանակցությունները ոչ թե խոստումների մասին են, այլ մոտեցումների քննարկում են։

«Հայաստանը  ներկայացրել է իր մոտեցումները եւ ակնկալում է, որ ռուսական կողմը կփորձի աշխատել, որպեսզի դրանք իրականություն դառնան։ Ռուսական կողմը հրապարակային կերպով հնչեցրել է, որ ունի լավ առաջարկներ հայկական կողմի համար եւ ՀՀ-ն ամբողջովին աջակցում է այդ օրակարգին։ Այստեղ ՌԴ-ի խնդիրն է դառնում այդ առաջարկներն իրականություն դարձնել։ Շատ կարեւոր է հասկանալ, որ առաջարկները մեկ բան են, դրանք իրականություն դարձնելը՝ մեկ այլ բան»,– ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարն ասել է, որ առաջիկայում Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հանդիպմանը կքննարկվի Հայաստանի պատասխանը Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանին փոխանցված  5 կետերի վերաբերյալ։

«Ադրբեջանն իր այդ կետերի հիման վրա ներկայացրել է ավելի բացված տարբերակ, եւ մենք դրան պատասխանել ենք, շուտով կքննարկենք այդ տարբերակը»,– ասել է նա։

Հարցին, թե Ադրբեջանը պայման դրե՞լ է, որ Հայաստանը համաձայնվի Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելուն, ԱԽ քարտուղարն ասել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի մասին խոսք չկա։

«Կարող ենք կարդալ եւ ենթադրել, որ այդտեղ Ղարաբաղի մասին ինչ–որ խոսք կա, որոշ տողերի տակ, բայց հստակ չէ, դրա համար էլ Հայաստանը բանակցություններում  փորձելու է հստակեցնել այդ հարցը»,– ասել է  Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերի վրա հիմնված խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը մասնագիտական աշխատանք է տարվել, որպեսզի այն դառնա խաղաղության պայմանագրի շրջանակին մոտ։

«Մեզ փոխանցված տարբերակի վրա շատ մեծ ծավալի աշխատանքն կար տարվելու, ինչը մենք կատարել ենք, այս պահին պատրաստ ենք խաղաղության պայմանագրի բանակցությունները շարունակել»,– նշել է նա։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանի  պահանջը ՀԱՊԿ-ից շարունակում է մնալ այն, որ օգնեն ՀՀ-ին՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ սուվերեն տարածքից դուրս բերելու համար։

«Կշարունակենք աշխատել, տեսնենք՝ ՀԱՊԿ–ը ինչ կարող է անել»,– ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ Հայաստանը երբեք էլ միջանցք չի տալու։

«Մենք գիտեինք, որ վերջին ագրեսիայի պատճառներից մեկն այն է, որ ՀՀ-ն հրաժարվում է միջանցք տրամադրել եւ փորձում են ռազմական ուժով Հայաստանի վրա ճնշումներ գործադրել, որպեսզի Հայաստանն այդպիսի քայլեր անի։ Բայց ինչպես մենք հայտարարել ենք՝ միջանցքային տրամաբանությամբ որեւէ գործարք կարմիր գիծ է մեզ համար եւ մենք այդպիսի քայլի չենք գնալու, ինչքան էլ փորձեն մեր հանդեպ ճնշումներ գործադրել։ Դրա համար էլ մենք աշխատում ենք այլ գործընկերների հետ, որպեսզի մեզ օգնեն նման իրավիճակի խնդիրներ լուծել։ Ի դեպ, այս հարցերը մենք հրապարակային կամ ոչ հրապարակային բարձրացնում ենք ՌԴ-ի մեր գործընկերների առաջ»,– ասել է Գրիգորյանը եւ հավելել, որ իրեն կբավարարեր ՌԴ-ի պատասխանը, եթե ադրբեջանական զորքերը ՀՀ-ի սուվերեն տարածքում չլինեին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ․ Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ Անիի պատմական կամուրջը Թուրքիայի հետ համատեղ կվերականգնենք․ Ռուբինյան (տեսանյութ) Գյումրիում կա խնդիր․ պետք է լուծումը գտնել․Չախոյանը հերքեց ստվերային պայմանավորվածության մասին լուրը (տեսանյութ) Պերուում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ Եվրոպայից զբոսաշրջիկներ Վեդին անտեր չի, նման բան մի' ասեք. իմ որոշումն է եղել հրաժարական տալը. Գարիկ Սարգսյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ն չեղարկել է Իրանի դեմ հարվածը Թեհրանի և Մերձավոր Արևելքի երկրների խնդրանքից հետո Հասանովը չի կարողանում նիստը նորմալ կառավարել, թոշակառու ա, կարա հանգիստ Լառնակա գնա.Ղազարյան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության ԱԺ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է «Կենդանի Նոստրադամուսը» նշել է այն վայրը, որտեղ կարող է սկսվել նոր համաշխարհային կոնֆլիկտը Գիտնականները պարզել են, թե իրականում ինչն էր փրկում Հին Հռոմը սովից Անակնկալ բացահայտում․ հնագետները գտել են գրեթե 1600 տարի առաջ շղթաներով կապկպված ասկետ կնոջ աճյուն Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին Կետանման շնաձկների ծածուկ կյանքը․ տեսախցիկներն առաջին անգամ ցույց են տվել, թե ինչ է տեղի ունենում օվկիանոսի խորքում (տեսանյութ) Առաջարկում եմ կոտրել անեծքը. Աժ նախագահի թեկնածուն դիմեց ընդդիմությանը (տեսանյութ) Մաղթում եմ իմաստուն և պատասխանատու աշխատանք. Խաչատուրյանը՝ պատգամավորներին (տեսանյութ) Պարոն Հասանով, լավ գիտեք ինչ է քաղբանտարկյալը, Ձեր հայրենակիցները Թուրքիայի բանտում են. Մանուկյան (տեսանյութ) Ովքեր են նոր պատգամավորները, ինչպես երդվեցին ում ամենաբարձրը ծափահարեցին (տեսանյութ) Հույս ունեմ, որ ծեծուջարդ, հայհոյանքներ չեն լինելու․ Լևոն Քոչարյան (տեսանյութ) Աբու Դաբիի Գուգենհայմի թանգարանը կբացվի դեկտեմբերին և կդառնա ամենամեծը Guggenheim ցանցում Աղվան Վարդանյանը ապացուցել է իր տղամարդկային քայլերը և մեկնաբանել է իր որոշումը․ Սաղաթելյան (տեսանյութ) Էն ուժը, որը 58 000 ձայն է կեղծել, չեմ կարծում՝ կառուցողական աշխատելը հնարավոր է. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Կառավարությունը հրաժարական ներկայացրեց (տեսանյութ) Ավստրալիայում որմնաշարված բուխարու մեջ գտել են գրադարանային գիրք, որի վերադարձն ուշացել էր գրեթե 150 տարով Իտալիան ենթարկվել է շոգի նոր ալիքին․ վտանգի կարմիր մակարդակ կսահմանվի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում Ոչ մի նոր բան չենք սպասում. գիտենք, որ պայքարը պիտի շարունակենք. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) Իրենց մեջ նորմալ բոքս պարապած էլ չկա. կտեսնենք` ինչ կլինի. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ) Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ԱՄՆ-ին սպառնացել է «համաշխարհային հեգեմոնիայի փլուզմամբ» Մենք պայքարելու ենք իշխանափոխության օրակարգով. նախադրյալները կան. Աննա Գրիգորյան (տեսանյութ) Լկտիություն տեսել ենք. չեմ բացառում, որ էլի կլինի. խնդիրն իշխանափոխությունն է. Սևակ Խաչատրյան (տեսանյութ) Սադրանքներին կպատասխանենք ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան ՈՒՂԻՂ. Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումРИА Новости. Ռուսաստանի շուկան կորցնելու դեպքում Հայաստանին ծիրանի արտահանումից ստացվող եկամուտների ավելի քան 80%-ի կորուստ է սպառնում Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ․ Արտակ Զաքարյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները ժամանել են Ազգային ժողով Որ մթերքներն են համարվում բնական հակաբիոտիկներՇատերը չեն նկատում այս նշանը, բայց այն կարող է հուշել առողջական խնդրի մասինՎարունգի «հրաշք» կողմերը, որոնց մասին շատերը չգիտենԻրանը պատրաստ է վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի․ ԱրաղչիՀնդկաձավար․ օգտակար մթերք, որը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրաԻսլանդական հատուկջոկատայինները գրավել են կետորսության հայտնի հակառակորդ Փոլ Ուոթսոնի հիմնադրամի նավըԱռաջիկա ժամերին Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սպասվումԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինԲագրատ Սրբազանը վաղը՝ օգոստոսի 2-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Էջմիածնի Մայր Տաճարում «Արցախը հանձնված է, հայը՝ դավաճանված». Տիգրան Աբրահամյանը ամփոփել է պատգամավորական գործունեությունը«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորՄեկ օրում ուկրաինական 743 անօդաչու թռչող սարք է ոչնչացվելԻնչու են բժիշկները խորհուրդ տալիս հաճախ ուտել ձմերուկՄոսկվայում ռեստորանի տարածքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներՄահացել է ՕՊԵԿ նախկին գլխավոր քարտուղար Ռենե ՕրտիսըՕրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել․ մասնագետների պատասխանը
Ամենադիտված