Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ն կարող է հավանություն տալ F-16-ի վաճառքին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակն ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հաստատման գործընթացը լավ առաջընթաց է ապրում և կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում։
Այս մասին նա ասել է CNN Turk-ին, փոխանցում է European Truth-ը։
Իբրահիմ Քալընը նշել է, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն անկեղծ ջանքեր է գործադրում այս հարցում։
«Հստակ կանխատեսում տալն այնքան էլ հեշտ չէ, սակայն, կարծես թե, մեծ հավանականություն կա, որ գործընթացը կավարտվի առաջիկա մեկ-երկու ամսում»,- ասել է Քալընը։
«Երբ դա տեղի ունենա, F-16-ի խնդիրը՝ ինչպես արդիականացման, այնպես էլ նոր F-16-ների գնման, կլուծվի»,- հավելել է նա: