Ավտովթարից 26 տարեկանում մահացել է դերասանուհի Էրիկա Հոյը
ԱյլԱվստրալացի դերասանուհի Էրիկա Հոյը մահացել է Գիլմանում ավտովթարից։ Նա 26 տարեկան էր։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
«Նա լուսավոր, ուրախ և դրական աղջիկ էր»,- ասել է մահացած աղջկա հայրը։ Նա հայտարարել է, որ երբ վթարը տեղի է ունեցել, դերասանուհին վերադառնում էր դերասանական պարապմունքներից։
Նշվում է, որ բեռնատարը մխրճվել է Հոյի մեքենայի մեջ, որը վարել է 38-ամյա Կարլի Էյլին Ռիչարդսը։ Դերասանուհուց բացի մեքենայում եղել են նրա ընկերն ու քույրը։ Նրանք ծանր վնասվածքներ են ստացել և գտնվում են հիվանդանոցում։
Վթարի մեղավոր Ռիչարդսը փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն նրան ոստիկանությունը բերման է ենթարկել։ Կնոջը մեղադրանք է առաջադրվել երեք կետով։ Բացի այդ, ըստ ոստիկանության, Ռիչարդսն ավելի ուշ հրաժարվել է իրավապահներին տալ իր անունը և հաստատել այն փաստը, որ ինքն է վարել մեքենան: