Սելենա Գոմեսը խոստովանել է, որ չի կարող երեխա ունենալ
Rolling Stone-ին տված նոր հարցազրույցում Սելենա Գոմեսն անկեղծացել է: Երգչուհին առաջին անգամ խոստովանել է` դժվար, թե ինքը կարողանա երեխա լույս աշխարհ բերել։
Աստղը հիշել է, թե ինչպես է մի անգամ այցելել հղի ընկերուհուն, իսկ հետո լաց լինելով նստել իր մեքենան եւ մտածել, որ երկբևեռ խանգարման համար օգտագործվող դեղերի պատճառով, ամենայն հավանականությամբ, չի կարողանա երեխա ունենալ։ Աղջկա խոսքով՝ ինքը շատ է ցանկանում մայր դառնալ, ուստի ամեն ինչ կանի, որպեսզի երեխա ունենա։ «Ինչ էլ պատահի, ես պետք է երեխաներ ունենամ», - ասել է Սելենան:
Բացի այդ, Գոմեսը խոսել է 2018 թվականին ապրած հոգեկան խանգարման մասին։ Աստղն ասել է, որ լավ չի հիշում այդ ժամանակահատվածը։ Նա մի քանի ամիս անցկացրել է բժշկական հաստատությունում: Աղջիկը հավելել է, որ այդ պահին չի վստահել մարդկանց։ Սելենայի վիճակի բարելավումից հետո նրա ընկերները խոստովանել են, որ այդ ժամանակ պարզապես չէին ճանաչում նրան։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող