Բայդենի խորհրդականը գաղտնի հանդիպել է Զելենսկու հետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը չհայտարարված այց է կատարել Կիև, հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Սալիվանը գաղտնի հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ուրբաթ օրը՝ նոյեմբերի 4-ին։ Բացի այդ, ամերիկացի պաշտոնյան հանդիպել է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Երկխոսությունների և Սալիվանի այցի մանրամասները չեն հաղորդվում։ Միացյալ Նահանգների վարչակազմը դեռ չի հաստատել կամ հերքել Bloomberg-ի հրապարակած տվյալները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն